GEFF-ը գործում է աշխարհի 28 երկրների 170 տեղական ֆինանսական հաստատություններ միջոցով: Ծրագիրն իրականացվում է ՎԶԵԲ-ի ավելի քան 5 միլիարդ եվրոյի հասնող ֆինանսական աջակցությամբ: Աշխարհում ավելի քան 218,000 ներդրումների արդյունքում, հնարավոր է եղել կրճատել տարեկան գրեթե 9.5 մլն տոննա ածխաթթու գազի արտանետում:
GEFF-ի ծրագրերի միջոցով ՎԶԵԲ-ը տեղական ֆինանսական կազմակերպություններին տրամադրում է վարկային գիծ, որպեսզի դրանք, իրենց հերթին, կարողանան ֆինանսավորել մեծ թվով շահառուների կանաչ ներդրումները:
Բացի GEFF-ի ֆինանսական ռեսուրսների տրամադրումը, ՎԶԵԲ-ի փորձառու բանկիրներն ու տեխնիկական նախագծերի կառավարիչներն հետևողաբար ապահովում են GEFF-ի լուծումների մատուցման որակ և նորարարություն: Ի հավելումն, GEFF-ի շրջանակներում ֆինանսաբանկային կազմակերպություններին և նրանց հաճախորդներին տրամադրվում են խորհրդատվական ծառայություններ, որոնք ոչ միայն նպաստում են վերջիններիս շուկայական հնարավորությունների ընդլայնմանը, այլև օգնում են GEFF-ին կանաչ տնտեսության հնարավորությունների բացահայտման ու կանաչ նախագծերն արդյունավետ ներդրումներ դարձնելու հարցում:
Այլ երկրներում և տարածաշրջաններում GEFF-ի գործունեությանը կարող եք ծանոթանալ այստեղ: