Հայաստանի մասնավոր հատվածը կօգտվի կանաչ ֆինանսավորման նոր ռեսուրսներից՝ շնորհիվ տրամադրված 10 միլիոն ԱՄՆ դոլարի ֆինանսավորման փաթեթի, որը նախաձեռնել է ՎԶԵԲ-ը՝ Եվրոպայի միության (ԵՄ) և Կանաչ կլիմայի հիմնադրամի (ԿԿՀ) հետ համագործակցության արդյունքում։ Նոր ռեսուրսը նպաստելու է մասնավոր հատվածին անցում կատարել դեպի կայուն, ցածր ածխածնային և կլիմայի փոփոխության նկատմամբ դիմակայուն տնտեսություն:
Փաթեթի 5 միլիոն ԱՄՆ դոլարը տրամադրվում է ԱԿԲԱ բանկին ՎԶԵԲ-ի GEFF-ը Հայաստանում ծրագրի շրջանակներում, իսկ մյուս 5 միլիոն ԱՄՆ դոլարը` EU4Business-ի՝
ԵՄ-ն՝ բիզնեսի համար – ՎԶԵԲ վարկային գծի շրջանակում։ Այն տեղական ձեռնարկությունների համար կլինի վերավարկավորման հնարավորություն՝ կատարելու կլիմայի փոփոխության ազդեցության մեղմմանն ու դրա նկատմամբ հարմարվողականության բարձրացմանն ուղղված ներդրումներ, ինչպես նաև ԵՄ չափանիշներին համապատասխանող տեխնոլոգիաների ու ծառայությունների արդիականացման ներդրումներ՝ միաժամանակ խթանելով կանաչ տեխնոլոգիաների կիրառելիությունը։
ԱԿԲԱ բանկը II-րդ գործընկեր ֆինանսական հաստատությունն (ԳՖԿ) է, որը միանում է GEFF-ը Հայաստանում ծրագրի II-րդ փուլին: Առաջին փուլում՝ 2019 թվականի մայիսից, բանկը, 2 միլիոն ԱՄՆ դոլար միջոցներով, արդեն իսկ նպաստել է ավելի կանաչ Հայաստան ունենալու նպատակի կյանքի կոչմանը: Ֆինանսավորված ներդրումների ազդեցությունը՝ 3.6 ԳՎտժ/տարի մաքուր էներգիայի արտադրությունն է, և տարեկան 1864 տոննա ջերմոցային գազերի արտանետման կանխումը։
ԱԿԲԱ բանկը հանդիսանում է Հայաստանի առաջատար բանկերից մեկը՝ առաջարկելով իր ծառայությունների ամբողջական փաթեթը ինչպես ֆիզիկական անձանց, այնպես էլ ՓՄՁ-ներին: Ակտիվների առումով այն Հայաստանի չորրորդ խոշորագույն բանկն է, որը գերիշխող դիրք ունի գյուղատնտեսության ոլորտի և գյուղական բնակավայրերի միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների վարկավորման գործում:
ՎԶԵԲ-ը Հայաստանում առաջատար ինստիտուցիոնալ ներդրող է: Բանկն ավելի քան 1,51 մլրդ եվրո ներդրում է կատարել երկրի ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքային և էներգետիկայի ոլորտներում 189 նախագծերի իրականացման համար, որից 88 տոկոսը՝ մասնավոր հատվածում:
Աղբյուր: ՎԶԵԲ
Բաժանորդագրվեք մեր եռամսյակային տեղեկագրին