2021թ․սեպտեմբերի 30-ին ՎԶԵԲ-ի Հայաստանում Կանաչ տնտեսության ֆինանսավորման ծրագրի շրջանակում տեղի կունենա «Ներառական կանաչ տնտեսությունը Հայաստանում․ հզորացնելով կին և տղամարդ ձեռներեցներին կայուն ապագա ունենալու համար» առցանց միջոցառումը։ Բացի ՎԶԵԲ-ի և GEFF թիմի անդամներից, միջոցառմանը մասնակցելու են նաև ֆինանսական և բիզնես ոլորտի ներկայացուցիչներ՝ քննարկելու կին սեփականատերերի և կին (ու տղամարդ) ձեռներեցների կողմից ղեկավարած միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ) զարգացման ուղիները՝ Հայաստանում կայուն ապագա ստեղծելու նպատակով։
Միջոցառման նպատակն է կին (և տղամարդ) ղեկավարների, ինչպես նաև անհատների շրջանում բարձրացնել կլիմայի փոփոխության և դրա հետ կապված ռիսկերի մասին իրազեկվածությունը, ներկայացնել ՄՓՄՁ-ների համար կլիմայի հարմարվողականության առկա միջոցառումներն ու Հայաստանում կլիմայի ֆինանսավորման հնարավորությունները:
Հայաստանում ներառական տնտեսությանը նպաստելու և ՄՓՄՁ-ների համար ավելի կանաչ և համալիր զարգացման ուղիներ փնտրելու նպատակով, ՎԶԵԲ-ի GEFF ծրագրի շրջանակում իրականացվել է բազմակողմանի ուսումնասիրություն՝ Հայաստանում գենդերային ասպեկտների, կլիմայի փոփոխության և կանաչ ֆինանսավորման վերաբերյալ: Նախատեսվող միջոցառմանը կներկայացվեն հետազոտության հիմնական արդյունքներն ու առաջարկությունները, ներառյալ կլիմայական ռիսկերի և հարմարվողականության ռազմավարության իրազեկման, կին և տղամարդ ձեռնարկատերերի համար ֆինանսների հասանելիության, և կին սեփականատերերի համար կանաչ ֆինանսավորման հասանելիության մասին ձեռք բերված տեղեկատվությունը:
Առցանց միջոցառումը տեղի կունենա 2021թ․ սեպտեմբերի 30-ին, ժամը 11։30։ Աշխատանքային լեզուն հայերենն է՝ անգլերեն համաժամանակյա թարգմանությամբ։
Օրակարգին ծանոթանալու համար սեղմեք հղումը։
Միջոցառմանը գրանցվելու համար, կարող եք սեղմել հետևյալ հղումը։
Մասնակցությունը բաց է բոլոր հետաքրքրված անձանց համար։
Բաժանորդագրվեք մեր եռամսյակային տեղեկագրին