Գյուղատնտեսությունը Հայաստանի տնտեսության առանցքային ճյուղերից է։ Այն նշանակալի է ոչ միայն որպես երկրի տնտեսական բարեկեցության կարևոր մաս, այլև որպես ոլորտ, որն ազդում է երկրի անվտանգության, հողօգտագործման արդյունավետության, ինչպես նաև բնակչության առողջության, պարենային անվտանգության և կյանքի որակի վրա: Այդպիսով, Հայաստանը խիստ խոցելի է կլիմայի փոփոխության տեսանկյունից և համարվում է Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջանների ամենազգայուն երկրներից մեկը։
Հայաստանը ծով ելք չունեցող երկիր է, որի տարածքի 90%-ը գտնվում է ծովի մակարդակից ավելի քան 1000 մ բարձրության վրա։ Տեղանքը հիմնականում լեռնային է, արագահոս գետերով և մի քանի անտառներով։ Կլիման բարձր լեռնային մայրցամաքային է, ինչը նշանակում է, որ ամառները շոգ, իսկ ձմեռները ցուրտ են։ Երկրին բնորոշ են վտանգավոր հիդրոօդերևութաբանական երևույթների բարձր հաճախականությունը, որոնք հրահրում են երաշտներ, սողանքներ, սելավներ, անտառային հրդեհներ և այլն, ու զգալի վնասներ են պատճառում բնակչությանն ու տնտեսությանը։
Վերջին տասնամյակների ընթացքում հիդրոօդերևութաբանական երևույթների հետ կապված սպառնալիքները զուգորդվել են ջերմաստիճանի փոփոխության տեմպերի զգալի աճով: Տաք օրերի/գիշերների հաճախականությունը կտրուկ աճել է, իսկ ցուրտ օրերը/գիշերները զգալիորեն նվազել են։ Կլիմայական կանխատեսումները ցույց են տալիս, որ մինչև 2100 թվականը երկրում ջերմաստիճանը կարող է բարձրանալ 4,7ºC-ով՝ զուգորդված միջին տարեկան տեղումների 8,3% անկմամբ, և այլ հիդրոօդերևութաբանական երևույթների հաճախականության ու ինտենսիվության աճի հետ: Նման փոփոխությունները կազդեն բոլոր բնական և կառավարվող համակարգերի, ջրային ռեսուրսների, գյուղատնտեսության և սննդի անվտանգության, մարդկանց առողջության, բնակավայրերի ու ենթակառուցվածքների վրա:
Ակնկալվում է, որ կլիմայի փոփոխությունը Հայաստանում 3 հիմնական ազդեցություն կունենա գյուղատնտեսության վրա.
Կանխատեսվում է, որ արոտավայրերի մակերեսը և բերքատվությունը կնվազեն 4-10%-ով (19-22% ենթալպյան և ալպյան գոտիների ամենաթանկ արոտավայրերում): Խոտհարքների բերքատվությունը կարող է պոտենցիալ նվազել 7-10%-ով, ինչը կարող է նվազեցնել անասնակերի արտադրությունը: Բացի այդ, մշակաբույսերի հիվանդությունների և վնասատուների բռնկումները, ամենայն հավանականությամբ, կդառնան ավելի սուր՝ վնասատուների տիրույթի փոփոխության և ձմեռների արդյունքում չքչացման պատճառով: Որոշ հնարավորություններ կարող են առաջանալ նաև կլիմայի փոփոխության պատճառով. օրինակ, մինչ արոտավայրերի բերքատվությունը կարող է նվազել առկա տարածքներում, այդ արոտավայրերի բերքատվության սեզոնը կարող է երկարել: Բացի այդ, ջերմաստիճանը կարող է բարձրանալ նախալեռնային շրջաններում, որտեղ տեղումները կարող են աճել կամ կայուն մնալ, այդպիսով բարելավելով պտղատու ծառերի արտադրության միջավայրը:
Խոսքը միայն ապագայի մասին չէ. այս գործընթացները աստիճանաբար տեղի են ունենում։
Կառավարությունը գիտակցում է կլիմայի փոփոխության ազդեցության խնդիրը և կայացրել տարբեր որոշումներ, ինչպես նաև մշակել պլաններ, որոնք վերաբերում են մեղմացման և հարմարվողականության միջոցառումների ասպեկտներին, ինչպիսիք են կայուն զարգացումը, էներգաարդյունավետությունը, կայուն գյուղատնտեսությունը, հողային և ջրային ռեսուրսների պաշտպանությունը, ինչպես նաև թափոնների կառավարումը։ Գյուղատնտեսության ոլորտի ֆինանսական կայունությունն ապահովելու համար կառավարությունը կիրառում է տարբեր ֆինանսական գործիքներ (սուբսիդավորման ծրագրեր)՝ կլիմայի փոփոխությունը մեղմելու և դրան հարմարվելու նպատակով:
Նորարարական մոտեցումներ արդեն իսկ մշակվել են թե՛ պետական, և թե՛ մասնավոր հատվածներում, օրինակ՝ ինտենսիվ այգիների ներդրումը։ Դրանց թվին կարելի է դասել շուկայի համար խոստումնալից և կլիմայական առումով կայուն՝ կաթիլային ոռոգումն ու կարկտային ցանցերը: Բացի այդ, ջերմոցների ընդլայնումը նաև հնարավորություն է տալիս տեղական ֆերմերներին ստեղծել արժեք՝ միևնույն ժամանակ կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը մեղմելով: Հայկական գյուղատնտեսական ձեռնարկությունները պետք է ներդրումներ կատարեն իրենց արդյունավետությունը բարելավելու համար, որպեսզի կարողանան և՛ մրցակցել ներքին, և՛ օգտվել արտաքին փոփոխություններից բխող հնարավորություններից: Առաջացած մարտահրավերները ներկայացնում են ավելի կայուն զարգացման հստակ ներուժ:
Եթե առաջիկայում ծրագրո՞ւմ եք ներդրումներ կատարել, կապ հաստատեք մեզ հետ, կիսվեք ձեր գաղափարներով, և մենք սիրով ձեզ խորհուրդ կտանք հնարավոր տեխնիկական լուծումների վերաբերյալ, ինչպես նաև կտեղեկացնենք, թե ինչպես կարող են դրանք ֆինանսավորվել GEFF-ը Հայաստանում ծրագրի աջակցությամբ:
Բաժանորդագրվեք մեր եռամսյակային տեղեկագրին