ՎԶԵԲ-ը կլիմայի ֆինանսավորման ոլորտում գերազանցել է 2017 թվականի պլանավորումը՝ գրանցելով տարեկան ընդհանուր ներդրումների նոր ռեկորդային ցուցանիշ՝ դրական փոփոխություններ կատարելով զարգացող տնտեսություններում, որոնց թիվը տարիների ընթացքում ավելանում է:
Կանաչ տնտեսության ֆինանսավորումը 2016 թվականի 2.8 մլրդ եվրոյից աճել է մինչև 4.1 մլրդ եվրո՝ կազմելով 2017 թվականի ընդհանուր ֆինանսավորման 43%-ը: Բանկը, դեռևս 2015 թվականի Փարիզյան համաձայնագրի ստորագրումից առաջ, պարտավորություն էր ստանձնել մինչև 2020 թվականը իր կանաչ ֆինանսավորումը հասցնել ընդհանուր ֆինանսավորման 40%-ի: Այս նպատակին Բանկը հասել էր նախատեսվածից երեք տարի շուտ:
ՎԶԵԲ-ի համար 2017 թվականը հանդիսացավ ևս նոր տարի աճող ներդրումների և ֆինանսավորման տրամադրման առումով՝ չորրորդ տարին անընդմեջ սկսած 2014 թվականից: ՎԶԵԲ-ի տարեկան ընդհանուր ֆինանսավորումը տնտեսության բոլոր ոլորտներում գրանցեց նոր ցուցանիշ՝ 2017թ. 9.7 միլիարդ եվրո, 2016թ.-ի 9.4 միլիարդ եվրոյի համեմատ: ՎԶԵԲ-ի 2017 թվականին գրանցած անհատական ներդրումային ծրագրերի քանակը նոր ցուցանիշ գրանցեց՝ 412, ի համեմատ 2016 թվականի 378 ծրագրերի քանակի:
ՎԶԵԲ-ի նախագահ, պրն. Սումա Չակրաբարտին նշել է. «Բանկի 2017 թվականի գործունեությունը ոգևորում և հզորացնում է մեր արդեն իսկ ամուր հիմքերը և կարողությունները՝ կառավարելու ինչպես սպասվելիք մարտահրավերները, այնպես էլ գալիք հնարավորությունները: Մենք գտնվում ենք գործառնական գերազանց իրավիճակում և ունենք բոլոր հիմնավոր պատճառներ ապագան դիմավորելու վստահ ու ամուր դիրքերում»:
Բաժանորդագրվեք մեր եռամսյակային տեղեկագրին