Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկը (ՎԶԵԲ) վերահաստատեց միջնորդավորված կանաչ ֆինանսավորումը ավելացնելու մասին իր հանձնառությունը՝ հայտարարելով Կանաչ կլիմայի հիմնադրամի (ԿԿՀ) հետ համատեղ իրականացված հաջողված ծրագրի հաջորդ փուլի մեկնարկը։ Այդպիսով, հաջողված համագործակցության երկրորդ փուլի շրջանակում նախատեսված 497 միլիոն ԱՄՆ դոլարը խթանելու է հազարավոր անհատական ներդրումների իրականացմանը՝ տեխնոլոգիաների ձեռք բերմանը, որոնք ուղղված են արտանետումների նվազեցմանն ու կլիմայի փոփոխության հետևանքներին դիմադրողականության բարձրացմանը։
ԿԿՀ-ՎԶԵԲ-ի Կանաչ տնտեսության ֆինանսավորման ծրագիրը (GEFF), որը մեկնարկել է 2018թ.-ին, ներառում է երեք տարածաշրջան և ուղղորդում է կլիմայի ֆինանսավորման նոր հոսքերը դեպի Հայաստան, Եգիպտոս, Վրաստան, Հորդանան, Մոլդովա, Մոնղոլիա, Մարոկկո, Սերբիա, Տաջիկստան և Թունիս: Տեղական գործընկեր ֆինանսական կազմակերպություններին փոխառված գումարները տրամադրվում են մասնավոր ենթավարկառուներին` կլիմայի փոփոխության հետևանքների մեղմացման և հարմարվողականության ծրագրերում ներդրումներ կատարելու համար:
Ֆինանսավորման նոր փուլը կօգնի պահպանել զարգացման միտումը և ավելացնել կանանց մասնակցությունը կանաչ ֆինանսավորման մեջ: Գնահատվում է, որ այս փուլի ընթացքում հնարավոր կլինի կրճատել CO2-ի արտանետումները տարեկան 800,000 տոննայի չափով, ինչը համարժեք է ածուխով արտադրվող էլեկտրաէներգիա գեներացնող 125 ՄՎտ հզորության դուրսբերմանը շահագործումից: Ֆինանսական աջակցության նպատակներից է կանանց և տղամարդկանց համար ապահովել հավասար հնարավորություններ` ստանալու կանաչ ֆինանսավորում և օգտվելու նոր տեխնոլոգիաներից, առկա գենդերային բացերը նվազեցնելու նպատակով:
Այս փուլում ֆինանսական աջակցության շեմը ավելանալու է մինչև 497 միլիոն ԱՄՆ դոլար, որից 373 միլիոն ԱՄՆ դոլարը տրամադրվելու է Բանկի ռեսուրսներից, իսկ 124 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք արտոնյալ ֆինանսավորումը՝ ԿԿՀ-ի կողմից:
1,4 միլիարդ ԱՄՆ դոլարի ծրագիրը իրականություն է դարձել ԿԿՀ-ի 378 մլն ԱՄՆ դոլարի չափով աջակցության շնորհիվ, որից 344 մլն ԱՄՆ դոլարը արտոնյալ համաֆինանսավորում է, իսկ 34 մլն ԱՄՆ դոլարը` դրամաշնորհներ տեխնիկական աջակցության համար: Ծրագրին աջակցող այլ դոնորներից են ԿԿՀ-ն, Եվրամիությունը, Կորեայի Հանրապետությունը, Ավստրիան, Լյուքսեմբուրգը, Ճապոնիան և Թուրքիան:
2020թ. վերջի դրությամբ ԿԿՀ-ի հետ համատեղ GEFF ծրագիրը գործարկվել է ութ երկրներում ՝ 18 տեղական ֆինանսական կազմակերպությունների հետ համագործակցությամբ, և արդեն իսկ աջակցել է ավելի քան 500 կանաչ ներդրումների իրականացմանը:
ՎԶԵԲ-ի Կանաչ տնտեսության ֆինանսավորման ծրագիրը (GEFF) տրամադրում է վարկային գծեր` կլիմայի ներդրումներով հետաքրքրված անձանց համար ֆինանսավորման նոր ուղիներ և նոր շուկաներ բացահայտելու և կանանց առջև ծառացած խոչընդոտները լուծելու համար: GEFF ծրագիրը ՎԶԵԲ-ի հավակնոտ նպատակին հասնելու հիմնական գործիքն է՝ մինչև 2025թ. դառնալ առաջատար կանաչ ներդրող:
ԿԿՀ-ն ստեղծվել է 2010 թ.-ի ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի (UNFCCC) մասնակից 194 երկրների կողմից` զարգացող երկրներում կլիմայի փոփոխությունների հետևանքների մեղմացման և հարմարվողականությանն ուղղված նախաձեռնություններին հավասարաչափ աջակցություն տրամադրելու նպատակով:
ԿԿՀ-ՎԶԵԲ գործընկերության արդյունքում ԿԿՀ-ն աջակցել է ՎԶԵԲ-ի վեց ծրագրերի իրականացման հարցում 830 միլիոն ԱՄՆ դոլարի չափով` ստեղծելով ավելի քան 3.6 միլիարդ ԱՄՆ դոլարի ծրագրային ընդհանուր արժեք: ԿԿՀ-ն աշխարհում ամենամեծ կլիմայի հիմնադրամն է, որն աջակցում է զարգացող երկրների՝ կլիմայի փոփոխության մարտահրավերներին արձագանքելու ջանքերին:
Հոդվածի բնօրինակը հասանելի է ՎԶԵԲ-ի էջում:
Բաժանորդագրվեք մեր եռամսյակային տեղեկագրին