Հայաստանում էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված ջանքերը առավել խորացնելու նպատակով, ՎԶԵԲ-ը մեկնարկում է Կանաչ տնտեսության ֆինանսավորման նոր ծրագիր, որը համաֆինանսավորվում է Կանաչ կլիմայի հիմնադրամի (ԿԿՀ) կողմից: ԱրմՍվիսԲանկին տրամադրված 2.5 միլիոն Եվրո վարկավորումից կարող են օգտվել փոքր և միջին ձեռնարկությունները (ՓՄՁ-ներ) և կորպորատիվ ընկերությունները: Ֆինանսավորումը հասանելի կլինի կանաչ տեխնոլոգիաների ներդրումների, մասնավորապես կլիմայի փոփոխությանն ադապտացման և մեղմացմանն ուղղված տեխնոլոգիաների համար: Հնարավոր ներդրումներն են՝ ջերմամեկուսացման համակարգերը, ֆոտովոլտայիկ արևային վահանակները, երկրաջերմային տաքացման պոմպերը և արդյունավետ ոռոգման համակարգերը: Գործարարները կարող են GEFF-ի Տեխնոլոգիաների ցանկից փնտրել և գտնել Հայաստանում հասանելի կանաչ տեխնոլոգիաները: GEFF-ի շրջանակներում տրամադրված Ֆինանսավորումը հասանելի է կանաչ տեխնոլոգիաների ներդրումների, մասնավորապես կլիմայի փոփոխությանն ադապտացման և մեղմացմանն ուղղված տեխնոլոգիաների համար: Հնարավոր ներդրումներն են՝ ջերմամեկուսացման համակարգերը, ֆոտովոլտայիկ արևային վահանակները, երկրաջերմային տաքացման պոմպերը և արդյունավետ ոռոգման համակարգերը: Գործարարները կարող են GEFF-ի Տեխնոլոգիաների ցանկից փնտրել և գտնել Հայաստանում հասանելի կանաչ տեխնոլոգիաները: Կանաչ տեխնոլոգիաներում ներդրումներ կատարող ընկերությունները կարող են նաև հավակնել Կլիմայի ներդրումային հիմնադրամի (ԿՆՀ) կողմից ֆինանսավորվող պարգևավճար ստանալուն: GEFF-ը ներառում է համապարփակ տեխնիկական խորհրդատվական փաթեթ, որը համաֆինանսավորվում է ԿԿՀ-ի կողմից: Տեխնիկական խորհրդատվությունը աջակցում է կանաչ ներդրումների հնարավորությունների բացահայտման ու գնահատման գործընթացում: Հայաստանում GEFF-ի պաշտոնական մեկնարկի միջոցառումը, որին ներկա էին GEFF-ի բոլոր շահառուները՝ դոնորներ, պետական պաշտոնյաներ, տեղական գործընկեր ֆինանսական կառույցներ, կանաչ տեխնոլոգիաների արտադրողներ և մատակարարներ: ՎԶԵԲ-ի ներկայացուցիչ, Հայաստանի գրասենյակի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեն իր խոսքում նշեց, որ «Հայաստանում մեր հիմնական առաջնահերթություններից են ֆինանսական ոլորտի զարգացումը և կանաչ ֆինանսավորման հասանելիությունը: Ուրախ ենք Ամերիաբանկի և ԱրմՍվիսԲանկի հետ համագործակցությանն այս ծրագրի շրջանակներում, որը նպաստում է էներգիայի և ջրի արդյունավետ օգտագործման ներդրումների ծավալների ընդլայնմանը: Համագործակցելով կայացած հաճախորդների բազա ունեցող բանկերի հետ, առավել արդյունավետ կերպով կարող ենք հասնել մասնավոր հատվածի ներկայացուցիչներին, ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում»: GEFF-ը նպաստելու է Հայաստանում կանաչ տնտեսության ստեղծմանը՝ աջակցելով կանաչ ֆինանսավորման ընդլայնմանը համաձայն ՎԶԵԲ-ի «Անցում դեպի կանաչ տնտեսություն» մոտեցման: Հայաստանում 1992 թվականի հիմնադրումից մինչ օրս, ՎԶԵԲ-ը կատարել է 1.2 մլրդ եվրոյի ներդրում 168 նախագծերի իրագործման համար, որոնք ուղղվել են ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքային և էներգետիկայի ոլորտներին: Նշված ներդրումների 88%-ը ուղղվել են մասնավոր հատված: 2006 թվականից ՎԶԵԲ-ը 26 միլիարդ եվրո ներդրում է կատարել այն նախագծերի իրականացման համար, որոնք խթանում են անցումը դեպի կանաչ տնտեսություն իր գործունեության 38 երկրներում:
Բաժանորդագրվեք մեր եռամսյակային տեղեկագրին