2015թ.-ին ՎԶԵԲ-ը ռեկորդային ծավալի ծրագրեր է ֆինանսավորել Հայաստանում՝ բարդ տնտեսական միջավայրում ցուցաբերելով ուժեղ աջակցություն երկրի տնտեսությանը, որը գտնվում էր տարածաշրջանային ճգնաժամի ազդեցության ներքո:
«ՎԶԵԲ-ը ֆինանսավորել է 14 ծրագիր, և ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է 140 մլն ԱՄՆ դոլար՝ գրանցելով աննախադեպ մակարդակ Հայաստանում Բանկի գործունեության 24 տարիների ընթացքում: ՎԶԵԲ-ի ներդրումային գործունեությունը ամենաուժեղն էր ֆինանսական հաստատությունների, տրանսպորտի, համայնքային ենթակառուցվածքների, արդյունաբերության, առևտրի ու ագրոբիզնեսի ոլորտներում: ՎԶԵԲ-ն ունեցել է ևս մեկ ուշագրավ տարի բանկերի հետ համագործակցության ոլորտում՝ տրամադրելով ֆինանսավորում Հայաստանի կորպորատիվ հատվածին: Իր ռազմավարությանը համահունչ, ՎԶԵԲ-ն աջակցել է հաճախորդներին՝ բարձրացնելով տեղական արժույթով ֆինանսավորման մակարդակը և օգնելով կապիտալի շուկաների հետագա զարգացմանը, աջակցել է նաև բանկային ոլորտի կոնսոլիդացիային: ՎԶԵԲ-ը մասնակցել է Զվարթնոց միջազգային օդանավակայանի շրջադարձային միջազգային սինդիկատացմանը, որը կապահովի նոր զգալի ռեսուրսներ Հայաստանում հետագա ներդրումների համար:
Առևտրի ֆինանսավորման ոլորտում Հայաստանը դարձել է ՎԶԵԲ-ի՝ Առևտրի խթանման ծրագրի առավել ակտիվ օգտվողը՝ ստանալով ընդհանուր առմամբ 48 մլն ԱՄՆ դոլարի աջակցություն տեղական բիզնեսների համար: Կենտրոնանալով հանրային ռեսուրսների էկոլոգիապես մաքուր և կոմերցիոն եղանակով տրամադրման վրա՝ ՎԶԵԲ-ը ստորագրել է 2 համայնքային ծրագիր Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի Հանրապետության կառավարության հետ: Երևանի կոշտ թափոնների ծրագիրը ստացել է դրամաշնորհային աջակցություն Եվրոպական միության կողմից, իսկ Երևանի քաղաքային լուսավորության ծրագիրը ստացել է E5P հիմնադրամի առաջին դրամաշնորհը Հայաստանում:
Մեկնաբանելով ներդրումների ռեկորդային մակարդակը, ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դեյվիսն ասել է. «ՎԶԵԲ-ի հնարավորությունը Հայաստանի համար ավելի շատ ֆինանսական ռեսուրսներ ներգրավելու՝ վկայում է հաճախորդների տոկունության և Հայաստանում ընդհանուր ներդրումային միջավայրի մասին: Դժվարին արտաքին միջավայրում մենք հետևողականորեն կենտրոնանում ենք ռեսուրսների հատկացման նորարարական և ռազմավարական եղանակների վրա, որոնք հավելյալ արժեք ունեն մեր ներդրումային գործընկերների և բարձր որակի բիզնեսների համար: ՎԶԵԲ-ը հետևողականորեն ապացուցել է իր՝ կայուն գործընկեր լինելու փաստը»:
1992թ. Հայաստանի Հանրապետությունում իր գործունեության մեկնարկից ի վեր ՎԶԵԲ-ը ներդրել է ավելի քան 1.13 մլրդ ԱՄՆ դոլար 148 ծրագրերում երկրի ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքների և էներգետիկայի ոլորտներում, ընդ որում այդ ներդրումների 88% արվել է մասնավոր հատվածում:
Բաժանորդագրվեք մեր եռամսյակային տեղեկագրին