Տեղական ֆինանսական կազմակերպությունների հետ հաջող համագործակցության արդյունքներով պայմանավորված՝ ՎԶԵԲ-ը ստորագրել է երկու նոր պայմանագրեր, որի համաձայն Հայաստանում Կանաչ տնտեսության ֆինանսավորման ծրագրին են միացել Ինեկոբանկն ու ԱԿԲԱ Լիզինգը:
Ինեկոբանկի և ՎԶԵԲ-ի միջև համագործակցությունը սկիզբ է առել դեռևս 2005 թվականին, երբ Ինեկոբանկը մասնակցել է ՎԶԵԲ-ի կողմից իրականացված ՓՄՁ զարգացման և առևտրի խթանման ծրագրերին: ՎԶԵԲ-ի և Ինեկոբանկի միջև ստորագրած GEFF վարկային պայմանագրի արդյունքում, 2.5 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք ֆինանսավորումը հասանելի կլինի էներգաարդյունավետության բարձրացման և վերականգնվող էներգիայի ոլորտում ծրագրեր ֆինանսավորելու համար: Դրանք կիրականացվեն բանկի 24 մասնաճյուղերում՝ Երևան, Աբովյան Արտաշատ, Աշտարակ, Հրազդան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում:
ԱԿԲԱ Լիզինգը նույնպես մասնակցել է ՎԶԵԲ-ի կողմից ֆինանսավորվող կանաչ վարկավորմանն և ՓՄՁ զարգացմանն ուղղված մի շարք նախագծերին դեռևս 2008 թվականից: Այս անգամ, վարկային ծրագրի գումարը կազմում է 2 միլիոն ԱՄՆ դոլար, որն արդեն իսկ հասանելի է լիզինգի համար:
GEFF ֆինանսավորումը նախատեսված է կանաչ, այսինքն շուկայում առկա միջինից 20%-ով ավելի բարձր խնայողության գործակից ունեցող բարձր կատարողականությամբ տեխնոլոգիաներում ներդրումներ կատարելու համար: Ծրագրի շրջանակներում վերականգնվող էներգիայի ոլորտում ներդրումներ իրականացրած կազմակերպություններին նաև տրամադրվում է ներդրումային դրամաշնորհ, որը ֆինանսավորվում է Կլիմայի ներդրումային հիմնադրամների (CIF) կողմից: Բոլոր այն ընկերությունները, որոնց ֆինանսավորման նախագծերը համապարփակ մոտեցում են պահանջում իրենց խնայողության ներուժի բացահայտմանը, կարող են ստանալ լրացուցիչ մասնագիտական խորհրդատվություն, որը ֆինանսավորվում է Կանաչ կլիմայի ֆիմնադրամի (GCF) կողմից:
«Ստորագրելով երկու նոր պայմանագիր տեղական ֆինանսական կազմակերպությունների հետ՝ ՎԶԵԲ-ն ընդլայնում է կանաչ ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանի մարզերում գործող բիզնեսների համար: Տեխնոլոգիաների ցանկ (TS) առցանց կատալոգի շնորհիվ, ավելի քան 1,600 կանաչ տեխնոլոգիաներ հասանելի են հայկական բիզնեսներին», հայտնում է GEFF-ը Հայաստանում ծրագրի ղեկավար Գերնոտ Քուլիշը:
Բաժանորդագրվեք մեր եռամսյակային տեղեկագրին