Դեկտեմբերի 10-ին ՎԶԵԲ-ը պաշտոնապես հայտարարեց իր նոր GEFF-ը Վրաստանում ծրագրի մեկնարկի մասին: Վրաստանում կանաչ տնտեսության ֆինանսավորման ծրագիրը համաֆինանսավորվելու է ՎԶԵԲ-ի, Ավստրիայի ֆինանսների նախարարության և Կանաչ կլիմայի հիմնադրամի կողմից:
Միջոցառման մեկնարկին հաջորդեց ՎԶԵԲ-ի` նախկինում հաջողությամբ իրականացված «Էներգոկրեդիտ» ծրագրի պարգևատրման արարողությունը, որին աջակցել էին Եվրամիությունը և Ավստրիայի Ֆինանսների նախարարությունը: Միջոցառման ընթացքում ՎԶԵԲ-ը հայտարարեց Վրաստանում վեց լավագույն էներգաարդյունավետության նախագծեր, որոնք ընտրվել էին հաշվի առնելով կանաչ տնտեսության մեջ իրենց ներդրումը:
2019-ի «Էներգոկրեդիտ» մրցանակաբաշխության հաղթողներն են`
GEFF-ը կնպաստի Վրաստանում կանաչ տնտեսության զարգացմանն ու ամրապնդմանը: 54 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր բյուջեով (49 միլիոն եվրո) ծրագիրը կնպաստի էներգաարդյունավետության, կլիմայի մեղմացման և հարմարվողականությանն ուղղված ներդրումների իրականացմանը փոքր և միջին ձեռնարկությունների, կորպորացիաների և բազմաբնակարանային տնտեսությունների կողմից` տեղական բանկերի միջոցով վարկեր տրամադրելով:
ՎԶԵԲ-ը Վրաստանում համարվում է առաջատար ինստիտուցիոնալ ներդրող: Երկրում իր գործունեության մեկնարկից ի վեր, բանկը ավելի քան 3,5 միլիարդ եվրո ներդրումներ է կատարել ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքների և էներգետիկայի ոլորտներում շուրջ 237 նախագծերի միջոցով, որոնցից 89% ներդրումները ուղղվել են մասնավոր հատված:
Նյութն ամբողջությամբ հասանելի է այստեղ:
Բաժանորդագրվեք մեր եռամսյակային տեղեկագրին