Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (EBRD) շարունակում է աջակցել այն երկրներին, որտեղ կատարում է ներդրումներ, և նպաստում է կանաչ տնտեսությանն անցմանը, կայուն զարգացման ու նորարարական և բարձր արդյունավետության տեխնոլոգիաների ներդրմանն ուղղված տարբեր նախաձեռնություններին: Գործունեության ընթացքում ՎԶԵԲ-ը նախաձեռնել է բազմաթիվ ծրագրեր, որոնք խթանում են մասնավոր և պետական ոլորտներում «կանաչ» մոտեցումները։ Բոլոր այդ ջանքերը կատարվում են ավելի կայուն ապագա ունենալու համար:
ՎԶԵԲ-ի շարունակական աջակցության շրջանակում՝ Թայպեյի գրասենյակը կազմակերպում է «Խթանելով շրջանաձև տնտեսությունը» վեբինար, որը տեղի կունենա 2022թ. փետրվարի 24-ին: Միջոցառման հիմնական նպատակն է բարձրացնել իրազեկվածությունը շրջանաձև տնտեսության և այն քայլերի մասին, որոնք բիզնեսները կարող են նախաձեռնել՝ շրջանաձև տնտեսության մոդելին արագ անցում կատարելու համար։ Ի տարբերություն գծային տնտեսությանը, շրջանաձև տնտեսությունն ուղղված է ապրանքների, նյութերի շրջանառության, թափոնների ու աղտոտվածության նվազեցմանը: Շրջակա միջավայրի վրա հստակ օգուտ ունենալուց բացի, շրջանաձև տնտեսության մոդելը նաև օգտակար է բիզնեսներին՝ օգնելով նրանց վերաօգտագործել արտադրական նյութերը և վերամշակել իրենց թափոնները, արդյունքում՝ նվազեցնելով բիզնեսի գործառնական ծախսերը:
ՎԶԵԲ-ի գործունեության երկրներում անցումը շրջանաձև տնտեսության խթանելու ուղիների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելուց բացի, վեբինարի ընթացքում հանդես կգան նաև տարբեր ոլորտներից գործարարներ, որոնք կներկայացնեն սեփական հաջողության պատմությունները՝ իրենց բիզնեսներում թափոնների վերամշակման և վերաօգտագործման եղանակների մասին։
Գրանցվե՛ք վեբինարին և ստացե՛ք մանրամասն տեղեկատվություն շրջանաձև տնտեսության մասին և, թե ինպես կիրառել վերջինիս սկզբունքները սեփական բիզնեսում։ Մասնակցությունն անվճար է։
Օր և ժամ՝ 2022թ. փետրվարի 24, 13:00-14:30 Երևանի ժամանակով
Վեբինարի լեզուն՝ անգլերեն և ռուսերեն
Վայր՝ առցանց