Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկը (ՎԶԵԲ) ամրապնդում է իր դիրքերը որպես կանաչ ֆինանսավորման առաջատար բանկ` ներկայացնելով, կլիմայի փոփոխությունների հետևանքների արձագանքման մասով, գործունեությունն ընդլայնելու և խորացնելու նոր հավակնոտ ծրագիր, որի իրականացման արդյունքում մինչև 2025 թվականը այն կճանաչվի, որպես մեծաքանակ կանաչ ներդրումային ծրագրեր իրականացնող բանկ:
ՎԶԵԲ-ի 2021-2025 թվականների նոր` Կանաչ տնտեսության անցումային ծրագիրը (GET) Բանկի ընդհանուր ռազմավարական ծրագրի մի մասն է կազմում: Այն հաստատվել է Կառավարիչների խորհրդի կողմից ՎԶԵԲ-ի Տարեկան ժողովի ընթացքում: 2021-2025 GET ծրագիրը կլինի ՎԶԵԲ-ի գործունեության երկրներին աջակցող նոր նախագիծ, այդ թվում` Հայաստանի համար` նպաստելով տնտեսությունների կանաչ, ներառական և կայուն վերականգնմանը:
2021-2025 GET ծարգիրը հիմնվելու է արդեն իսկ իրականացված 2015-2020 GET ծրագրի հաջողությունների վրա: Նախորդ ծրագիրը հայտարարվել էր Փարիզի կլիմայի համաժողովի նախաշեմին, որտեղ անդամ պետությունները համաձայնվեցին քայլեր ձեռնարկել գլոբալ տաքացումը ցածր մակարդակում պահելու համար: Առաջին GET ծրագրի իրականացման արդյունքում, ՎԶԵԲ-ի կանաչ ներդրումները կազմում են նախորդ տարվա ընդհանուր ներդրումների ավելի քան 40 տոկոսը:
Ուելսի արքայազնը, որը պարտավորվել է ավելի կանաչ ապագա ունենալու գաղափարին, նշել է, որ ցանկանում է, որ ածխածնի զրոյական արտանետումներին հասնելու համաշխարհային նպատակը, այն է` գլոբալ տաքացումը սահմանափակել 2 °C-ից ցածր մակարդակում, իրականացվի մինչև 2050 թվականը: «Վախենում եմ, որ 2050 թվականը լինելով հեռու ուղղակի հուշում է, որ հետաձգելու տեղ ունենք: Սակայն, դա այդպես չէ», – ասաց արքայազնը երկօրյա հանդիպմանը իր բացման խոսքի ժամանակ:
2021-2025 GET ծրագիրը հավակնոտ նպատակ է դրել իր առջև` մինչև 2025 թվականը ՎԶԵԲ-ի կանաչ ներդրումների մասնաբաժինը հասցնել ավելի քան 50 տոկոսի: Այն նաև պարտավորեցնում է ՎԶԵԲ-ին գործել Փարիզի համաձայնագրի նպատակներին համապատասխան, իսկ հաջորդիվ` երկու տարիների ընթացքում, հասնել այդ պարտավորությունների ամբողջական ու լիակատար իրականացմանը:
2021-2025 GET ծրագիրը ընդլայնելու է Բանկի կանաչ ներդրումների շրջանակը` նորարար մոտեցում կիրառելով թեմատիկ գործողությունների մի շարք ոլորտներում, ինչպիսիք են էներգախնայողության, կլիմայի փոփոխությունների հարմարեցման, կանաչ ֆինանսական համակարգերի, արդյունաբերական դեկարբոնիզացման, սննդի կայուն համակարգերի, էներգահամակարգերի ինտեգրման, քաղաքներ և բնապահպանական ենթակառուցվածքների, կանաչ շենքերի և բնական կապիտալի ոլորտները:
Համաճարակի տնտեսական հետևանքներին դիմակայելու համար անհրաժեշտ կլինի ներկայացնել լայնածավալ խթանիչ փաթեթներ: Կապելով այս տնտեսական խթանիչ գործիքը կլիմայի փոփոխությունների հետևանքների արձագանքման արդյունավետ գործողությունների պլանի հետ, և օգնելով աշխարհին ճիշտ ժամանակին վերցնել դեպի «կանաչ տնտեսություն» տանող արահետը՝ կնպաստի ցածր ածխածնային տնտեսությանն անցում կատարելու գործընթացի արագացմանը: 2021-2025 GET ծրագիրը առաջարկում է հստակ և կառուցվածքային ճանապարհային քարտեզ դեպի կայուն ապագա:
Աղբյուր՝ ՎԶԵԲ
Բաժանորդագրվեք մեր եռամսյակային տեղեկագրին