Ամերիաբանկը դարձել է Հայաստանում ՎԶԵԲ-ի առաջին գործընկերը, որը վարկավորում է GEFF-ի շրջանակներում։
Հայաստանում փոքր բիզնեսները կունենան առավել մեծ հնարավորություն ներդրումներ կատարել կանաչ տեխնոլոգիներում՝ ի շնորհիվ ՎԶԵԲ-ի 12.5 միլոն ԱՄՆ դոլար վարկավորման, որը ՎԶԵԲ-ը տրամադրում է Ամերիաբանկին՝ վարկավորելու փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ-ներ) և կորպորատիվ ընկերությունների կանաչ ներդրումները: Վարկը համաֆինանսավորվում է ՎԶԵԲ-ի և Կանաչ կլիմայի հիմնադրամի (ԿԿՀ) կողմից: Վերջինս հանդիսանում է խոշոր միջազգային հիմնադրամ, որն աջակցում է զարգացող երկրներում ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանն ու կլիմայի փոփոխության մեղմանն ուղղված ծրագրերի իրականացմանը:
Ամերիաբանկին տրամադրվող ֆինանսները բաշխվում են ՎԶԵԲ-ի Կանաչ տնտեսության ֆինանսավորման ծրագրի (GEFF) շրջանակում՝ աջակցելով բիզնեսներին ներդրումներ կատարել այնպիսի տեխնոլոգիաներում, որոնք ուղղված են կլիմայի փոփոխության մեղմմանը: Արդյունքում՝ ընկերությունները կարող են ավելացնել բիզնեսի արտադրողականությունն ու նվազեցնել ծախսերը:
Վերականգնվող էներգիայի փոքրածավալ նախագծերով հետաքրքրված ընկերությունները կարող են նաև օգուտ ստանալ ներդրումային պարգևատրումներից, որոնք ֆինանսավորվում են Ռազմավարական կլիմայական հիմնադրամի կողմից (ՌԿՀ): GEFF-ի ծրագիրն իր մեջ ներառում է նաև համապարփակ տեխնիկական խորհրդատվության փաթեթ, որը ֆինանսավորվում է Ավստրիայի ֆինանսների դաշնային նախարարության և ԿԿՀ-ի հետ համատեղ:
Ամերիաբանկը Հայաստանում առաջատար բանկերից մեկն է: Սկսած 2010 թվականից ՎԶԵԲ-ը սերտ համագործակցում է Բանկի հետ՝ տրամադրելով ֆինանսավորում ՓՄՁ-ներին, կին ձեռներեցներին և տեղական այլ ընկերություններին: Ամերիաբանկը իր ուրույն տեղն ունի շուկայում և աշխատում է ՓՄՁ-ների, խոշոր ընկերությունների, տեխնոլոգիաների մատակարարների, արտադրողների, վաճառողների հետ, ովքեր կարող են օգտվել կանաչ տեխնոլոգիաների կիրառման արդյունքում:
GEFF-ի ծրագիրը կնպաստի Հայաստանում կանաչ տնտեսության ստեղծմանը՝ աջակցելով կանաչ ֆինանսավորման ընդլայնմանը համաձայն ՎԶԵԲ-ի «Անցում դեպի կանաչ տնտեսություն» մոտեցման: Հնարավոր ներդրումները կարող են ներառել այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք խթանում են էներգիայի և ջրային ռեսուրսների կայուն օգտագործումը, ինչպիսիք են օրինակ, ջերմամեկուսացման համակարգերը, ֆոտովոլտայիկ արևային վահանակները, երկրաջերմային տաքացման պոմպերը, էներգաարդյունավետ կաթսաներն ու արդյունավետ ոռոգման համակարգերը: Գործարարները կարող են GEFF-ի Տեխնոլոգիաների ցանկից փնտրել և գտնել Հայաստանում հասանելի կանաչ տեխնոլոգիաները:
Հայաստանում 1992 թվականի հիմնադրումից մինչև այսօր, ՎԶԵԲ-ը կատարել է 1.2 մլրդ եվրոյի ներդրում 168 նախագծերի իրականացման համար, որոնք ուղղված են եղել ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքային ոլորտներին: Նշված ներդրումների 88%-ը ուղղվել են մասնավոր հատված:
2006 թվականից սկսած ՎԶԵԲ-ը 26 միլիարդ եվրո ներդրում է կատարել այն նախագծերի իրականացման համար, որոնք խթանում են անցումը դեպի կանաչ տնտեսություն՝ աշխարհի 38 երկրներում, որտեղ աշխատում է ՎԶԵԲ-ը:
Բաժանորդագրվեք մեր եռամսյակային տեղեկագրին