2019 թ. մայիսի 14-ին Մարիոթ Երևան հյուրանոցում տեղի ունեցավ Ամերիաբանկի և GEFF-ը Հայաստանում ծրագրի համատեղ կազմակերպած 2019 Արևային ներդրումների կոնֆերանսը, որի նպատակն էր ներկայացնել արևային էներգիայի օգտագործման առավելություններն ու ոլորտի միտումները, ինչպես նաև խթանել արդյունավետ ֆինանսական գործիքների կիրառումը և գործարարների հետ կիսվել արևային ներդրումների իրականացման փորձով:
Ամերիաբանկի ներկայացուցիչների կողմից ֆինանսավորման պրոդուկտների և վերականգնվող էներգետիկայի ոլորտի ներդրումների տեսլականի ներկայացումից հետո, GEFF ծրագրի ԳՖԿ հարաբերությունների մենեջեր Միխայիլ Գևորգյանը ներկայացրեց կանաչ տնտեսություն անցման կարևորությունը, բարձր արդյունավետություն ունեցող տեխնոլոգիաների ներդրումների առաջխաղացման ու կանաչ ֆինանսավորման կիրառումը: Իսկ GEFF-ի տեխնիկական փորձագետ Վարդան Խաչատրյանը ներկայացրեց տեղական շուկայում արևային ներդրումների նախագծերի իրականացման առանձնահատկությունները:
Կոնֆերանսն ամփոփվեց արդյունավետ պանելային քննարկմամբ, որտեղ քննարկվեցին հայկական շուկայում արևային ներդրումների ու նախագծերի ներդրման առանձնահատկությունները, արևային ներդրումների ընթացքում հանդիպող խնդիրները, օրենսդրական կարգավորումները, ինչպես նաև ոլորտի հետագա զարգացումների վերաբերյալ ակնկալիքները: Պանելային քննարկման մասնակիցներն էին՝ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հակոբ Վարդանյանը, Ամերիաբանկի Լիզինգի բաժնի ղեկավար Զարուհի Բոստանջյանը, GEFF-ը Հայաստանում ծրագրի գլխավոր ինժեներ Վարդան Խաչատրյանը և Շտիգեն ընկերության գործադիր տնօրեն Հայլ Շեկյանը: Քննարկման թեմաները մեծ հետաքրքրություն առաջացրեցին ոչ միայն քննարկման մասնակիցների, այլև լրատվամիջոցների ներկայացուցիչների մոտ:
GEFF-ը Հայաստանում ծրագրի փոխկառավարիչ Անդրո Բուտխուզին, լրատվամիջոցներին տված հարցազրույցի ժամանակ, խոսեց Ամերիաբանկի հետ համագործակցության, ծրագրի գործառույթների, ինչպես նաև Հայաստանում կանաչ ֆինանսավորման պրակտիկայի հետագա զարգացման մասին՝ հավելելով, որ Հայաստանում վերականգնվող էներգետիկայի ոլորտում ներդրումները զարգացման դրական միտումներ են դրսևորում:
Բաժանորդագրվեք մեր եռամսյակային տեղեկագրին