«GEFF-ը Հայաստանում» ծրագիրը ներկայացվեց Երևանում 2018թ. նոյեմբերի 14-16-ը կազմակերպած «Էներգետիկայի շաբաթ 2018» համաժողովին: Համաժողովի ընթացքում ներկայացվեցին Հայաստանի էներգետիկայի ոլորտի զարգացման հեռանկարները, ինչպես նաև ստեղծվեց հարթակ՝ միջազգային համագործակցության հնարավոր ներուժը բացահայտելու համար: Այս տարի, համաժողովին մասնակցում էին Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի, Իտալիայի, Իսպանիայի, Ավստրիայի, Ամենրիկայի Միացյալ Նահանգների և Արաբական Միացյալ Էմիրությունների ներկայացուցիչները, այդպիսով ստեղծելով Հայաստանում էներգետիկայի ոլորտին բնորոշ մարտահրավերներն ու նոր հնարավորությունները քննարկելու հարթակ: Համաժողովի ընթացքում ՎԶԵԲ-ի «GEFF-ը Հայաստանում» ծրագիրը առաջին անգամ ներկայացվեց հանրությանը՝ համաժողովի մասնակիցների ուշադրությունն ուղղելով դեպի կանաչ ֆինանսավորման լուծումներ, որոնք տրամադրվում են տեղական բիզնեսներին: Ծրագրի մասին տեղեկությունը ներկայացվեց Հայաստանում ծրագրի ղեկավար՝ Գերնոտ Կուհլիշը: «Վերջին տարիներին Հայաստանի էներգետիկայի ոլորտում գրանցվել են զգալի ձեռբերումներ: Առավել կարևորում ենք Հայաստանում վերականգնվող էներգիայի ոլորտի զարգացումը: Կառավառությունը հնարավորություն կընձեռի միջազգային ընկերություններին սկսել իրենց գործունեությունը վերականգնվող էներգիայի ոլորտում», նշեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար՝ Գարեգին Բաղրամյանը: «Էներգետիկայի շաբաթ 2018» համաժողովը կազմակերպվել էր Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի (R2E2) և Բրիտանական «Ինվեսթ Ին Նեթվորք» ընկերության (Invest In Network) կողմից՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աջակցությամբ:
(English)
Բաժանորդագրվեք մեր եռամսյակային տեղեկագրին