Վերջին տասնամյակում Սևծովյան տարածաշրջանում և հարևան երկրներում էլեկտրաէներգիայի ոլորտը զգալի փոփոխությունների է ենթարկվել: Վերականգնվող էներգետիկայի արտադրողների համար ստեղծվել են բարենպաստ պայմաններ, ինչպիսիք են վաճառք ցանցից (feed-in tariffs), վերականգնողական էներգետիկայի տարածքներ, կանաչ վկայագրեր և մի շարք այլ գրավիչ խթանիչներ: Սևծովյան երկրներում կանխատեսվում է տեղական էներգետիայի պահանջի աճ` ՀՆԱ-ի աճի հետ մեկտեղ: Ավելին, շատ երկրների համար օրակարգի առաջնային խնդիրներից է էներգետիկ անվտանգության ձեռքբերումը, այդ իսկ պարճառով վերականգնվող էներգետիկայի հսկայական ներուժի օգտագործումը դիտարկվում է որպես շատ կարևոր հանգամանք:
Վերը նշված զարգացումների համատեքստում, GEFF-ը Հայաստանում ծրագիրը մասնակցել է «Սևծովյան էներգետիկայի շաբաթ 2020» ներդրումային համաժողովին, որը տեղի էր ունեցել 2020թ. սեպտեմբերի 29-30-ը առցանց համաժողովի ձևաչափով: Առցանց միջոցառումը համախմբել էր Վրաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի և տարածաշրջանային այլ երկրների ղեկավարներին և էներգետիկ ընկերություններին, ինչպես նաև միջազգային ֆինանսական հաստատություններին, խոշոր ներդրողներին և խորհրդատվական ընկերություններին` քննարկելու և խթանելու վերականգնվող էներգետիկայի զարգացման և օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավման գործընթացները:
Քննարկումների, պրեզենտացիաների և նեթվորքինգ նիստերի միջոցով, ավելի քան 250 մասնակից կիսվեցին իրենց փորձով և ներկա իրավիճակի ու առկա մարտահրավերների մասին տեղեկությամբ: GEFF-ը Հայաստանում ծրագիրը ներկայացվեց տեղական և տարածաշրջանային նախաձեռնությունների և նորարար ֆինանսական այլընտրանքային գործիքների քննարկումների համատեքսում:
Հակիրճ տեղեկություն. սկսած 2008 թվականից համաժողովը ներկայացնում է տարածաշրջանի երկրների էներգետիկ ոլորտի զարգացման հեռանկարները և պայմաններ է ստեղծում միջազգային համագործակցության առկա ներուժը բացահայտելու համար: Օրինակ, 2018-ին Երևանում տեղի ունեցավ «Էներգետիկայի շաբաթ» համաժողովը, որտեղ մասնակցում էին 15 երկրներից ժամանած հյուրեր:
Բաժանորդագրվեք մեր եռամսյակային տեղեկագրին