2019-ին EBRD GEFF-ի կողմից ֆինանսավորված վերականգնվող էներգետիկայի նախագծերից երեքը մասնակցում են National Energy Globe Awards մրցույթին․
«Energy Globe Awards» մրցանակաբաշխությունը մեկնարկվել է ավստրիացի էներգետիկ՝ Վոլֆգանգ Նեյմանի կողմից 1999 թվականին և այսօր հանդիսանում է աշխարհի ամենահեղինակավոր բնապահպանական մրցանակներից մեկը: Մրցանակաբաշխության նպատակն է համաշխարհային լսարանին ներկայացնել հաջողված կայուն նախագծեր և ցույց տալ, որ բազմաթիվ բնապահպանական խնդիրների հնարավոր լուծումներն արդեն առկա են:
«Energy Globe Awards» մրցույթին մասնակցելու համար 180 երկրներից տարեկան ներկայացվում է մոտ 800 նախագիծ և նախաձեռնություն: Ազգային հաղթողներն այնուհետև առաջադրվում են «Energy Globe International» կամ «Energy Globe World» մրցանակը շահելու համար, որի հաղթողների անունները հայտարարվում են մրցանակաբաշխության արարողության ընթացքում, հեռարձակվում և լուսաբանվում միջազգային լրատվամիջոցներով ամբողջ աշխարհում:
Մրցույթին մասնակցությունը բաց է այն նախագծերի համար, որոնք ուղղված են ռեսուրսների, օդի ու ջրի որակի պահպանմանը, էներգախնայողության և վերականգնվող էներգետիկային, ինչպես նաև այս ոլորտներում իրազեկության բարձրացմանը: Մրցույթին կարող են մասնակցել անհատներ, մասնավոր ընկերություններ, ՀԿ-ներ։ Մասնակցության վճար չի պահանջվում:
GEFF-ը Հայաստանում ակնկալում է իր ֆինանսավորած այլ նախագծերի ներկայացում տարբեր անվանակարգերում և նոր զարգացումներ՝ կապված Energy Globe Awards-ի հետ: Միևնույն ժամանակ, չորս գործընկեր ֆինանսական հաստատությունների հետ համատեղ ջանքերով շարունակում է ֆինանսավորել Հայաստանի կորպորատիվ և ՓՄՁ ոլորտի էներգաարդյունավետության և վերականգնվող էներգետիկայի նախագծեր: Այսպիսով, 2019թ․ դեկտեմբերի 1-ի դրությամբ GEFF-ը Հայաստանում ֆինանսավորել է էներգետիկ արդյունավետության և վերականգնվող էներգետիկայի ոլորտում 102 նախագիծ` ընդհանուր 9,330,000 եվրո ծավալով:
Բաժանորդագրվեք մեր եռամսյակային տեղեկագրին