ՎԶԵԲ-ի GEFF-ը Հայաստանում ծրագրի կողմից ֆինանսավորված երեք նախագծեր առաջադրվել են Energy Globe Awards մրցանակաբաշխությանը։
Նախագծերից երկուսը մրցում են Fire կատեգորիայում, որը ներառում է էներգիայի արտադրության հետ կապված այնպիսի նախաձեռնություններ, որոնք ապահովում են վերականգնվող էներգիայի օգտագործում, էներգաարդյունավետության բարձրացում, էներգիայի արդյունավետ բաշխում, և այլն:
Դարոյնք ՍՊԸ – ն և Կարտոն-Տարա ՍՊԸ – ն՝ երկու ընկերություններ, որոնք արդիականացնում են իրենց արտադրությունը ավելի արդյունավետ տեխնոլոգիաներով, ցույց են տալիս, թե ինչպես են էներգաարդյունավետությունը և բարձր արդյունավետության տեխնոլոգիաներն օգնում նվազեցնել կոմունալ ծախսերը և բարձրացնել արտադրողականությունը:
Մրցանակին առաջադրված երրորդ նախագիծն իրականացվում է Արտյոմ Թորոսյան Ա/Ձ -ի կողմից, ով իր ձկնաբուծական բիզնեսի աէրատորները սնուցելու համար տեղադրել է փոքր Արևային ՖՎ կայան՝ դրանով իսկ խնայելով էլեկտրաէներգիայի ծախսերը և դարձել անկախ էներգասպառող տնտեսություն, որը հիանալի օրինակ է հանդիսանում Հայաստանի գյուղատնտեսության համար։
Energy Globe Awards-ը հիմնվել է էներգետիկայի ոլորտում ավստրիացի նախաձեռնող Վոլֆգանգ Նյումանի կողմից 1999 թվականին։ 2000 թվականից ի վեր նախաձեռնության տվյալների բազան մեծացել է և այժմ ներառում է արտանետումների նվազեցմանն ուղղված մոտ 20,000 նախագծեր 180 երկրներից, որոնք ծառայում են մեկ նպատակի՝ ներկայացնել նորարար և կայուն նախագծեր ավելի լայն գլոբալ լսարանին։ Տարեկան մոտ 800 նախագիծ է ներկայացվում Energy Globe Awards-ի մրցանակաբաշխությանը։ Մասնակցությունը բաց է այն նախագծերի համար, որոնք ուղղված են ռեսուրսների պահպանմանը, օդի և ջրի որակին, էներգաարդյունավետությանը և վերականգնվող էներգիային:
GEFF-ը Հայաստանում ծրագիրը 2019 թվականից ի վեր հաջողությամբ ֆինանսավորում է էներգաարդյունավետության, վերականգնվող էներգիայի և ռեսուրսների արդյունավետության ծրագրեր Հայաստանում։ Իր հինգ գործընկեր ֆինանսական կառույցների օգնությամբ GEFF-ը Հայաստանում ծրագիրը ֆինանսավորել է ընդհանուր առմամբ 29 միլիոն եվրո արժողությամբ ավելի քան 335 ծրագիր: Այս նախագծերը միասին օգնել են խուսափել տարեկան 29,500 տոննա CO2-ի արտանետումներից։