ՎԶԵԲ-ի GEFF-ը Հայաստանում ծրագրի կողմից ֆինանսավորված էներգաարդյունավետության բարձրացման երկու ներդրումային նախագծեր առաջադրվել են Energy Globe Awards մրցանակաբաշխության ազգային տիտղոսակիրներ՝
– Կատարո ՍՊԸ՝ գինու վերամշակման և շշալցման էներգաարդյունավետ սարքավորումներով,
– Թամարա Ֆրութ ՓԲԸ՝ էներգախնայող և ջրախնայող սառեցման համակարգով։
Համաշխարհային այս մրցանակաբաշխությունը առաջին անգամ ներկայացվել է 1999 թվականին ավստրիացի էներգետիկ Վոլֆգանգ Նյումանի կողմից: 2000 թվականից ի վեր, մրցանակաբաշխությունը համալրվել է շուրջ 180 երկրներից առաջադրված արտանետումները կանխող 20,000 նախագծերով, որոնք բոլորն էլ ծառայում են մեկ նպատակի՝ համաշխարհային լայն լսարանին ներկայացնել նորարարական և կայուն նախագծեր: Այս նախագծերի կարևորությունն ընդգծվում է Energy Globe Awards-ի կողմից և ձեռք է բերում բազմապատկման բնույթ, քանի որ արդեն իսկ այսօր շուկայում առկա են բնապահպանական խնդիրներին առնչվող բազմաթիվ լուծումներ, որոնք ունեն այլ երկրներում և տարածաշրջաններում գործարկվելու ներուժ:
Տարեկան մոտ 800 նախագիծ և նախաձեռնություն է ներկայացվում National Energy Globe Awards-ում մրցելու համար: Ազգային մակարդակով հաղթողներն այնուհետև առաջադրվում են International Energy Globe Award կամ Energy Globe World մրցանակի համար: Միջազգային անվանակարգի հաղթողները հայտարարվում են ամբողջ աշխարհով հեռարձակվող արարողության ժամանակ, որը լուսաբանվում է միջազգային լրատվամիջոցների կողմից: Մասնակցությունը բաց է այն նախագծերի համար, որոնք անդրադառնում են ռեսուրսների պահպանմանը, օդի և ջրի որակի, էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի, ինչպես նաև այս ոլորտներում իրազեկվածությունը բարձրացնող նախագծերին: Մրցույթին կարող են մասնակցել անհատներ, մասնավոր կամ պետական հիմնարկներ, ընկերություններ և հասարակական կազմակերպություններ։ Մասնակցությունն անվճար է:
Միևնույն ժամանակ, GEFF-ը Հայաստանում շարունակում է իր գործընկեր ֆինանսական հաստատությունների միջոցով էներգաարդյունավետության և վերականգնվող էներգետիկային առնչվող նախագծերի ֆինանսավորումը կորպորատիվ և ՓՄՁ ոլորտներում: 2021 թվականի դեկտեմբերի դրությամբ, ֆինանսավորվել է 303 ծրագիր՝ ընդհանուր 25 միլիոն եվրոյի չափով։ Այս ծրագրերի արդյունքում տարեկան 117,000 ՄՎտ/ժ-ով կրճատվել է առաջնային էներգիայի օգտագործումը, ինչպես նաև ապահովվել է տարեկան 27,500 տոննա CO2-ի և 5,250 տոննա ջրի խնայողություն:
Բաժանորդագրվեք մեր եռամսյակային տեղեկագրին