ՎԶԵԲ-ի Առևտրի ֆինանսավորման ծրագիրը (TFP-Trade Facilitation Programme) հայտարարել է իր ամենամյա հեղինակավոր TFP մրցանակաբաշխության հաղթողներին: Շուրջ 27 երկրների բանկեր, որոնք մեծ առաջադիմություն ու հաջողություններ են գրանցել ՎԶԵԲ-ի ֆինանսավորման գործում, ճանաչվել են իրենց տարածաշրջաններում ամենաակտիվ թողարկող բանկեր: Հայաստանում «Ամենաակտիվ թողարկող բանկ» մրցանակին արժանացավ Արմսվիսբանկը:
Վերջին երկու տասնամյակների ընթացքում, ՎԶԵԲ-ի Առևտրի ֆինանսավորման ծրագիրը մեծ ճանաչում ստացավ գործընկեր բանկերի, արտահանողների և ներմուծողների կողմից, արժանացավ բարձր գնահատանքի, որի արդյունքում ստեղծվեց մասնագիտական ցանց` նպաստելու տնտեսությունների միջև համագործակցության ու փոխանակման ծրագրերի իրականացմանը:
2020թ.-ին Ծրագիրն ավելացրեց իր աջակցության ծավալը՝ տարվա առաջին հինգ ամիսների ընթացքում ապահովելով առևտրի ոլորտի զարգացմանն ուղղված ռեկորդային` 1,5 միլիարդ եվրոյի ֆինանսավորում:
TFP մրցանակաբաշխության հաղթողներին հայտարարելու ժամանակ, ՎԶԵԲ-ի գործադիր տնօրեն Ֆրենսիս Մալիգենը նշեց. «Մեր ամենամյա TFP մրցանակների միջոցով, մեծ հպարտությամբ ցանկանում ենք փաստել 27 երկրների գործընկեր բանկերի նվաճումները, որոնք` օգտվելով ՎԶԵԲ-ի ֆինանսավորման պրոդուկտներից, մեծ ներդրում են ունենում միջազգային առևտրի զարգացման գործում»:
Բաժանորդագրվեք մեր եռամսյակային տեղեկագրին