Առաջին անգամ տարածաշրջանում Ամերիաբանկը՝ Հայաստանում GEFF-ի գործընկեր ֆինանսական հաստատությունը, արժանացել է Global Finance-ի «Կայուն ֆինանսներ» մրցանակին: Մրցանակը տրվում է համաշխարհային, տարածաշրջանային և տեղական շուկաներում կայուն ֆինանսավորման նախաձեռնությունների ոլորտում առաջինը լինելու համար այն կազմակերպություններին, որոնք փորձում են մեղմել կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը և օգնել կառուցել մարդկության համար ավելի կայուն ապագա: Գնահատման չափանիշները ներառում են ընկերության կառավարման քաղաքականությունը, նպատակներն ու շոշափելի ձեռքբերումները բնապահպանական և սոցիալական կայունության ֆինանսավորման ոլորտում:
Ամերիաբանկը մեկնարկել է կանաչ ֆինանսավորման իր ճանապարհը 2009թ.՝ ֆինանսավորելով ավելի քան 200 միլիոն ԱՄՆ դոլար վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետության ծրագրեր՝ տարբեր միջազգային ֆինանսական կառույցների և ազդեցիկ ներդրողների աջակցությամբ: 2019թ. այն դարձավ ՎԶԵԲ-ի GEFF ծրագրի գործընկեր ֆինանսական կազմակերպությունը (PFI) Հայաստանում՝ ստանալով ոչ միայն դրամական միջոցներ կանաչ ֆինանսավորման, այլ նաև տեխնիկական աջակցություն և գիտելիքների փոխանցման հնարավորություն, որոնք նպաստեցին կանաչ ֆինանսավորմանն ուղղված նրա գործառնություններին և պորտֆելի զարգացմանը:
2020թ. Ամերիաբանկը դարձավ առաջին բանկը Հայաստանում, որը թողարկեց Կանաչ պարտատոմսեր։ Բանկը պարտավորվում է ստեղծել կայուն միջավայր և աջակցել իր հաճախորդներին՝ անցնելու դեպի ածխածնային չեզոք տնտեսություն: Կանաչ պարտատոմսերի շրջանակը, որի համաձայն բանկը թողարկում է պարտատոմսեր և դրանցից ստացված հասույթն օգտագործում է այնպիսի ներդրումներ ֆինանսավորելու և վերաֆինանսավորելու, որոնք նպաստում են Հայաստանի անցմանը դեպի ցածր ածխածնային տնտեսություն: Սահմանվել են բավարարման ինը չափանիշներ հետևյալ ոլորտներում.
Ըստ Sustainalytics-ի՝ առաջատար անկախ բնապահպանական, սոցիալական և կառավարման (ESG) ինչպես նաև կորպորատիվ կառավարման հետազոտական, ռեյթինգավորման ու վերլուծական ընկերության՝ Ամերիաբանկի Green Bond Framework-ը վստահարժան է և ազդեցիկ: Այն համապատասխանում է Կապիտալի Միջազգային Շուկայի Ասոցիացիայի կողմից սահմանված Կանաչ պարտատոմսերի սկզբունքներին և համահունչ է ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներին: 2022թ. փետրվարին Ամերիաբանկը հայտարարեց 8 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով և 3 միլիարդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով անվանական արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսերի հրապարակային տեղաբաշխման մասին 2022թ. փետրվարից ապրիլն ընկած ժամանակահատվածում. դա Հայաստանում կանաչ պարտատոմսերի տեղաբաշխման առաջին հանրային առաջարկն էր:
Բաժանորդագրվեք մեր եռամսյակային տեղեկագրին