Դրամաշնորհային աջակցության ծրագրի շրջանակում, վերականգնվող էներգիայի փոքրածավալ նախագծերի հաջող ավարտից ու վերստուգում անցկացնելուց հետո գործընկեր ֆինանսական կազմակերպությունների GEFF ծրագրի վարկառուները կարող են ստանալ ներդրումային պարգևատրումներ։ Դրանք ֆինանսավորվում են Ռազմավարական կլիմայական հիմնադրամի (SCF) կողմից 2008թ. հիմնադրված հավատարմագրային կառավարման Կլիմայի ներդրումային ֆոնդերից (CIF)` «Ավելացնելով վերականգնվող էներգիայի ներդրումները ծրագրի» (SREP) շրջանակներում:
Ներդրման 20 (քսան) տոկոսի չափով պարգևատրումները կարող են տրամադրվել այն վարկառուներին, ովքեր կիրառել են ստորև նշված տեխնոլոգիաները և չեն կիրառել էլեկտրաէներգիայի հաստատագրված սակագնային (feed-in tariff) համակարգը՝