Շենքերը կարևոր նշանակություն ունեն կայունության մարտահրավերին ընդառաջ: Զարգացած երկրներում շենք-շինությունները սպառում են արտադրված էլեկտրաէներգիայի ավելի քան 70%-ը և առաջնային էներգիայի` 40%-ը: Ամբողջ աշխարհում ներկայումս շահագործված շենքերի 75-90%-ը 2050թ.-ին դեռևս շահագործման մեջ կլինեն, և, բացի այդ, զարգացող երկրները պետք է լուծեն 2.4 միլիարդ նոր քաղաքաբնակ բնակչության կացության խնդիրը:
Այս մարտահրավերները և այլք շոշափվեցին, 2019թ․նոյեմբերի 21-22 Երևանում տեղի ունեցած «Առավել էներգաարդյունավետ շենքեր» աշխատաժողովի ժամանակ, որը հրավիրվել էր ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (ԵՀՏ) և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի, ինչպես նաև «Պասիվ տուն» միջազգային ասոցիացիայի (IPHA) ու «Պասիվ տուն» ինստիտուտի աջակցությամբ: Միջոցառման նպատակն էր իրազեկել ոլորտի մասնագետներին շենքերի նախագծման առանձնահատկությունների, նպատակային շինանյութերի և շինարարության հատուկ մեթոդների, ինչպես նաև ջերմամեկուսացման, ջերմային կամուրջների, օդի որակի ու ջերմության վերականգնմանն ուղղված գործնական նոր մեթոդների ու մոտեցումների վերաբերյալ:
Մի շարք պանելային քննարկումների և նեթվորգինգի, ինչպես նաև տեխնիկական մասնագետների համար նախատեսված առանձին աշխատանքային քննարկումների արդյունքում, ավելի քան 80 մասնակցիներ պատկերացում կազմեցին Հայաստանում էներգաարդյունավետ շենքերի կառուցման սկզբունքների, փորձի և մարտահրավերների վերաբերյալ: Բնապահպանական և սոցիալական ազդեցությունը հաշվի առնող ֆինանսավորման և բիզնես մոդելների վերաբերյալ քննարկումներին մասնակցություն ունեցավ նաև GEFF-ը Հայաստանում ծրագրի տեղական թիմը:
«Էներգաարդյունավետ շենքերում ներդրումներ կատարելը՝ լինի դա նոր կառուցվող կամ առկա շինության ամբողջական վերազինման միջոցով, ունի հիանալի, սակայն դեռևս չօգտագործված ներուժ՝ աշխատատեղերի, աճի և դեպի «ցածր ածխածնային հասարակության» անցման գործոն», ասել է GEFF-ը Հայաստանում ծրագրի փոխկառավարիչ Անդրո Բուտխուզին, հավելելով՝ «Հայաստանում շենքերում էներգաարդյունավետ ներդրումների կարելի է հասնել իրավական ակտերի, մասնավոր ֆինանսների մոբիլիզացման, ինչպես նաև կայուն ու նորարար ֆինանսավորման մեխանիզմների կիրառման միջոցով»:
Բաժանորդագրվեք մեր եռամսյակային տեղեկագրին