Գյուղատնտեսությունը վճռորոշ դեր է խաղում Հայաստանի տնտեսության մեջ՝ ապահովելով ՀՆԱ-ի մոտ 12%-ը (2020թ.), աշխատուժի 25%-ի զբաղվածությունը, ինչպես նաև երկրի հողատարածքների գրեթե 60%-ը օգտագործելով տարբեր նպատակներով: Սա ներառում է վարելահողեր (16%), մշակաբույսերի ցանքի հողատարածքներ (2%) և մշտական արոտավայրեր (42%), ավելի քան 317,000 գյուղատնտեսական ձեռնարկություններ, որոնք ապահովում են գյուղատնտեսության համախառն արտադրանքի 97%-ը:
Գյուղատնտեսական արտադրանքի նկատմամբ աճող պահանջարկի բավարարումն, առկա գյուղատնտեսական միջոցներով, հանգեցնելու է բնական ռեսուրսների համար մրցակցության ինտենսիվացման, ջերմոցային գազերի արտանետումների ավելացման, ինչպես նաև անտառահատումների ու հողերի հետագա դեգրադացիայի: Տեղական գյուղատնտեսական ձեռնարկությունների զարգացումը բարձր արդյունավետության տեխնոլոգիաների հասանելիության ապահովմամբ երկար ժամանակ հանդիսանում է մարտահրավեր՝ նպաստող միջավայրի, գյուղատնտեսական ռիսկերի ազդեցությունը կառավարելու կարողության բացակայության և բարձր գործառնական ծախսերի պատճառով:
Այս հարցում բարձր արդյունավետությամբ տեխնոլոգիաների ներդրումը, որոնք նպաստում են արտանետումների ինտենսիվության նվազեցմանը և կլիմայի փոփոխության մեղմացմանը, կբարձրացնեն կլիմայի փոփոխության նկատմամբ կայունությունը` բարելավելով վարելահողերի ու բնական պաշարների օգտագործումը: Արտադրողականության նույն մակարդակի պահպանումը՝ ավելի քիչ ռեսուրսներ սպառելու պարագայում, ինչպիսիք են վառելիքն ու ջուրը, պարարտանյութերի ու թունաքիմիկատների օգտագործման օպտիմալացումը և հողն ավելի գրագետ օգտագործելու գործողությունների բարելավումը գյուղատնտեսական ձեռնարկություններին տրվող առավելություններից մի քանիսն են: Ավելին, կանաչ տեխնոլոգիաների ցանկացած ներդրում զգալիորեն բարելավում է բիզնեսի ունակությունը հարմարվելու ոչ տիպիկ եղանակային պայմաններին:
Կանաչ ֆինանսների հասանելիությունը Հայաստանում հնարավոր է դառնում բազմաթիվ միջազգային դոնոր ֆինանսական հաստատությունների աջակցությամբ, այդպիսին է նաև ՎԶԵԲ-ի GEFF-ը: ՀՀ կառավարությունը պետական սուբսիդավորման ծրագրերը (օրինակ` «Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության» ծրագիր) վերջին ժամանակներում հասանելի են բոլոր այն ընկերությունների համար, որոնք ընտրում են ներդրումներ կատարել ագրոպարենային և գյուղատնտեսական տեխնիկայի մեջ: Այս ընկերությունները կարող են պետության կողմից տոկոսների վճարների ամբողջական փոխհատուցում ստանալ: Հայաստանի կառավարության և GEFF-ի կողմից առաջարկվող աջակցության սխեմաները կարող են համակցվել նույնիսկ կլիմայական հատուկ ներդրումների ֆինանսավորման ժամանակ: GEFF-ի շրջանակներում Հայաստանում իրականացվող նման ներդրումներից է գինու արտադրության մեջ բարձրորակ շշալցման սարքավորումների ներդրման օրինակը, ինչը հանգեցնում է էներգիայի ավելի քան 40% խնայողության:
GEFF-ի ֆինանսավորման միջոցով հայաստանյան շուկայում առկա են տարբեր տեխնոլոգիաներ, որոնք օգնում են տեղական գյուղատնտեսական ձեռնարկություններին, ինչպիսիք են ֆերմերային տնտեսություններն ու ջերմոցները, անասնապահությունը, թռչնաբուծությունը կամ ձկնաբուծություն՝ դառնալ ավելի կայուն և եկամտաբեր: Կանաչ տեխնոլոգիաների կատալոգը առցանց ներկայացնում է այն տեխնոլոգիաները, որոնք արդեն նախապես ընտրված են և որոնք համապատասխանում են Հայաստանում GEFF-ի գործընկեր ֆինանսական հաստատությունների միջոցով կանաչ ֆինանսավորման պահանջներին և ներկայացնում են գյուղատնտեսական բիզնեսի ամբողջական շրջանակը.
Կայուն ներդրումները՝ առաջընթացին միտված և բիզնեսը խթանող ներդրումներն էն: Բիզնեսին կայունություն հաղորդելով՝ բիզնեսն ավելի եք մոտեցնում իր նպատակներին հասնելուն:
Բաժանորդագրվեք մեր եռամսյակային տեղեկագրին