enam

Քայլ-առ-քայլ ուղեցույց «Ինչպես դիմել գնահատման ծառայությունների համար»

Քայլ 1

Դիմել

Ձեր հնարավոր ներդրման արդյունավետությունը համեմատեք GEFF-ի արդյունավետության չափանիշների հետ։ Լրացրեք հայտադիմումը և ներկայացրեք ֆինանսավորող մասնաճյուղ՝ ներդրմանը վերաբերող այլ փաստաթղթերի հետ միասին։

Ֆինանսական համապատասխանության ստուգում

Ֆինանսավորող մասնաճյուղը կգնահատի վարկունակությունը, ապա GEFF-ի թիմից կպահանջի նախնական տեխնիկական գնահատում։

Տեխնիկական համապատասխանության ստուգում

GEFF-ի փորձագետները կիրականացնեն Ձեր հնարավոր կանաչ ներդրման նախնական գնահատում։ Անհրաժեշտության դեպքում, GEFF-ի փորձագետները կարող են տրամադրել գնահատման լրացուցիչ ծառայություններ, որը կարող է նաև  պահանջվել փաստացի  այցելել հնարավոր ներդրման վայրը։

Ստացված եզրակացությունը կուսումնասիրվի նաև ֆինանսավորող մասնաճյուղի կողմից։

Ֆինանսական գնահատում և հաստատում

Ֆինանսավորող մասնաճյուղը կգնահատի Ձեր հնարավոր կանաչ ներդրումը ֆինանսական, բնապահպանական և իրավական տեսանկյուններից։

Քայլ 2

Ֆինանսավորման հաստատում

Առաջին քայլի հաջող ավարտից հետո, ֆինանսավորող մասնաճյուղը Ձեր ստորագրմանը կներկայացնի ֆինանսավորման պայմանագիրը։

Տրամադրում

Պայմանագրի ստորագրումից հետո, գումարը հասանելի կդառնա Ձեզ համար՝ հնարավորություն տալով կյանքի կոչել արդյունավետ կանաչ ներդրումը։

Տեխնոլոգիայի ներդրում

Տեխնոլոգիաների ներդրման փուլում անհրաժեշտ է պահպանել ցանկացած գործարկման սերտիֆիկատ, երաշխիք կամ սպասարկման համաձայնագիր, ինչպես նաև գնմանը վերաբերող փաստաթղթերը, քանի որ դրանք պետք են գալու վերստուգման ժամանակ։
Անմիջապես տեղեկացրեք ֆինանսավորող մասնաճյուղին և GEFF-ի թիմին, եթե Ձեր ներդրումը փոփոխվել է և հիմա այն ներառում է տեխնոլոգիաներ կամ ծառայություններ, որոնց արդյունավետությունը գնահատված չի եղել։

Քայլ 3

Վերստուգման հայտ

Երբ Ձեր ներդրումը արդեն կատարված է և գործում է նախատեսված ձևով, լրացրեք Վերստուգման հայտը և ներկայացրեք ֆինանսավորող մասնաճյուղ՝ նախորդ փուլից ստացված բոլոր փաստաթղթերի հետ միասին։

Վերստուգում

GEFF-ի թիմը կկազմակերպի վերստուգում՝ գնահատված կանաչ ներդրման հնարավորությունը օգտագործելու և դրա արդյունավետ գործելու փաստը հաստատելու համար (կարող է նաև անհրաժեշտ լինի փաստացի այցելություն և ստուգում)։

Պարգևավճար

Վերստուգման հաջող ավարտից հետո, ֆինանսավորող մասնաճյուղը կտրամադրի Ձեր ներդրման որոշված պարգևավճարը, որը սովորաբար տրամադրվում է մեկ ամսվա ընթացքում։ Այնուհետև, կանաչ ներդրման Ձեր նախադեպը կդառնա GEFF-ի հաջողված պատմություններից մեկը։