2020 թվականի դեկտեմբերին Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀՀԿՀ) հայտարարեց էլեկտրաէներգիայի նոր սակագների մասին. դրանք ուժի մեջ են մտել 2021 թվականի փետրվարի 1-ից:
Ցերեկային էլեկտրաէներգիայի սակագներն աճել են 6,2% -ով ՝ 44,98 դրամից մինչև 47,98 դրամ կՎտ / ժ-ի համար: Գիշերային սակագներն աճել են շուրջ 7.9% -ով ` 35,00 դրամից մինչև 37,98 դրամ յուրաքանչյուր կՎտ / ժ-ի համար։ Անապահով ընտանիքների և ամսական 400 կՎտ/ժ-ից ցածր սպառում ունեցող ընտանիքների համար (ընդհանուր բաժանորդների մոտ 90% -ը) սակագները կմնան անփոփոխ, իսկ մյուս սպառողների համար, ներառյալ բիզնեսները, սակագները կբարձրանան 3.00 դրամ կՎտ/ժ-ի համար (ներառյալ ԱԱՀ):
Չնայած սակագների նման աճը էական չի համարվում, այնուամենայնիվ, այն կարող է հավելյալ բեռ լինել բիզնեսի համար, որն էլ իր հերթին կարող է հանգեցնել վերջնական սպառման ապրանքների գների աճին։ Հետևաբար, կարելի է նաև եզրակացնել, որ ապագայում էներգաարդյունավետության կարևորությունը կավելանա` հանգեցնելով բարձր արդյունավետությամբ տեխնոլոգիաների և էներգիայի վերականգնվող աղբյուրների, մասնավորապես` արևի, առավելությունների մասին իրազեկման բարձրացմանը:
Ըստ Bloomberg New Energy Outlook-ի, քամու և արևային պանելների սպառման աճ է գրանցվելու, որի արդյունքում մինչև 2050 թվականը համաշխարհային էլեկտրաէներգիայի 56%-ը կսպառվի վերը նշված էներգակիրների միջոցով: Կիրառելով նորարար մոտեցումներ վերականգնվող էներգիայի ծախսերը նվազեցնելու ուղղությամբ, միաժամանակ բարձրացնելով տեխնոլոգիաների որակը, ներկայումս, վերականգնվող էներգիայի աղբյուրները համարվում են էժան էլեկտրաէներգիայի աղբյուր, իսկ հինգ տարի անց դրանք նույնիսկ ավելի էժան կլինեն, քան ածուխն ու գազը:
Հայաստանն ունի արեգակնային էներգիայի զգալի ներուժ: Արեգակնային էներգիայի հոսքի միջին տարեկան քանակը մեկ քառակուսի մետրի մակերեսի համար կազմում է մոտ 1,720 կՎտ/ժ (Եվրոպական երկրների համար միջին ցուցանիշը 1000 կՎտ/ժ է):
Հայաստանում արևային էլեկտրակայանի ֆինանսական օգուտները շատ գրավիչ են` 65,000 ԱՄՆ դոլարի ներդրման դեպքում հնարավոր է ստանալ տարեկան մինչև 11,600 ԱՄՆ դոլարի խնայողություն: GEFF ծրագրի շրջանակում ֆինանսավորվող ներդրումային ծրագրի իրականացման արդյունքում բիզնեսը` ծրագրի հաջող ավարտից հետո, կարող է ստանալ լրացուցիչ դրամաշնորհային պարգևատրում:
Բաժանորդագրվեք մեր եռամսյակային տեղեկագրին