Մայիսի 21-ին Ինեկոբանկը և GEFF-ը Հայաստանում ծրագիրը բիզնես հաճախորդների համար անցկացրեցին «Կանաչ ներդրումներ» առցանց համատեղ հանդիպում։
Հանդիպման ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան առաջին աղբյուրից՝ բանկի ներկայացուցչից տեղեկանալ բանկի կանաչ ֆինանսավորման վերաբերյալ գործունեությանը։ Այնուհետև, փորձագետի կողմից մասնակիցներին ներկայացվեց տեղական շուկայում առկա էներգաարդյունավետության, վերականգնվող էներգետիկայի և կլիմայի հարմարվողականությանն առնչվող տեխնոլոգիաները, որոնք մասնակիցները կարող են կիրառել իրենց բիզնեսում լավ արդյունքեր ստանալու համար։ Միջոցառման ավարտին մասնակիցները կարող էին իրենց հարցերն ուղղել խոսնակներին։ Մասնակիցներին ներկայացվեց նաև «Տեխնոլոգիաների ցանկ» գործիքի (GTS) և Հայաստանում GEFF-ի ծառայությունների մանրամասները, որոնց օգնությամբ բիզնեսները կարող են որոշում կայացնելուց ավելի տեղեկացված լինել և կարողանան ճիշտ ներդրում կատարել՝ կիրառելով բարձր արդյունավետությամբ տեխնոլոգիաների ամբողջ սպեկտրը։
«Չնայած տարածաշրջանում էներգիայի գների աճին, զգալի քանակությամբ էներգիա է վատնվում հին ու անարդյունավետ սարքավորումների օգտագործման և կառավարման սարքերի բացակայության հետևանքով: Նման խնդիրները հեշտ են լուծվում, եթե գործարարը տեղեկացված է առկա բարձր արդյունավետութամբ տեխնոլոգիաների մասին, կարող է օգտվել մասնագիտական փորձառությունից և կանաչ ֆինանսավորումից: Իրազեկվածության բարձրացումը կարևոր նշանակություն ունի բիզնեսի ներկայացուցիչների շրջանում կանաչ ներդրումների խթանման համար», նշեց GEFF-ը Հայաստանում ծրագրի ինժեներ և տեխնիկական խորհրդատու Վարդան Խաչատրյանը:
ՎԶԵԲ-ը մեծ կարևորություն է տալիս իր գործունեության երկրներում էներգետիկ կայունությանն ուղղված ներդրումներին և մշակել է ֆինանսավորման գործիքակազմ, որը բացառապես ուղղված է միջին և փոքր մասշտաբի էներգաարդյունավետության, վերականգնվող էներգիայի և կլիմայի հարմարվողականության ներդրումային ծրագրերի իրականացման համար: Ներգրավելով տեղական ֆինանսական ոլորտի ներկայացուցիչներին հնարավոր է հաղթահարել բազմաթիվ խնդիրներ, որոնք խոչընդոտ են հանդիսանում կայուն էներգիայի ներդրումային հնարավորությունների բացահայտման ու ֆինանսավորման համար:
«Մեր հաճախորդների մոտ կանաչ ներդրումների և տեխնոլոգիաների վերաբերյալ իրազեկվածության բարձրացումը ոչ միայն նրանց ներկայիս բարդ իրավիճակում աջակցելու կամ նրանց բիզնեսի արդյունքների մասին հոգ տանելու քայլ է, այլև համատեղ ջանքերով՝ ավելի լավ և կայուն տնտեսություն կառուցելու մեր նվիրվածության դրսևորումն է», ասաց Ինեկոբանկի Հանրային կապերի ղեկավար Մարիամ Մովսիսյանը:
Բաժանորդագրվեք մեր եռամսյակային տեղեկագրին