«Ջ․Պ․ Մորգանը համագործակցում է ՎԶԵԲ-ի հետ` օգնելու Գլոբալ Առևտրի մեր հաճախորդներին կայուն առևտրի ֆինանսավորման ապահովման հարցում, ինչպես նաև կատարելու ներդրումներ այնպիսի տեխնոլոգիաներում, որոնք վերանայվել և հաստատվել են կլիմայական ֆինանսավորման փորձագետների կողմից», նշված է Ջ․Պ․ Մորգանի կողմից պատրաստված թեմատիկ ուսումնասիրության մեջ, թե ինչպես են համաշխարհային բանկերը համագործակցում ՎԶԵԲ-ի հետ` Կլիմայի արտակարգ իրավիճակների դեմ պայքարում, օգտագործելով Կանաչ տեխնոլոգիաների ցանկը (GTS) և Կանաչ առևտրի խթանման ծրագիրը (Green TFP):
Այսօր, կայուն ֆինանսավորումը դարձել է բիզնեսով զբաղվելու կարևորագույն պայման: Գնալով ավելի շատ համաշխարհային ընկերություններ պարտավորություն են ստանձնում գործել «էկոլոգիապես անվտանգ ձևով»` իրականացնելով առևտրային գործարքներ, որտեղ կանաչ տեխնոլոգիաներն ավելի հասանելի են դառնում իրենց գործունեության երկրներում: Այս ընկերությունները ներկայումս դիմակայուն են մի շարք մարտահրավերների. 1) նրանք պետք է վստահ լինեն, որ իրականում ներդրումներ են կատարում կանաչ տեխնոլոգիաներում, և 2) նրանք պետք է դուրս գան իրենց ավանդական շուկաներից և համագործակցեն միջազգային նոր մատակարարների հետ: Ջ.Պ. Մորգանը և ՎԶԵԲ-ը համատեղել են ջանքերը՝ աջակցելու աշխարհի ընկերություններին հաղթահարել այդ մարտահրավերները: ՎԶԵԲ-ի գործունեության երկրներում կատարվող բոլոր առևտրային գործարքների համար, Ջ.Պ. Մորգանը դիմում է ՎԶԵԲ-ին` ներկայացնելով գնահատվելիք գործարքի մանրամասները։ Եթե ՎԶԵԲ-ը կարող է աջակցել գործարքին և եթե այն որակվի որպես կանաչ, ապա Ջ.Պ. Մորգանը կարող է իր աջակցությունը տալ այդ գործարքին՝ ևս մեկ քայլ առաջ տանելով կանաչ տեխնոլոգիաների խթանման գործընթացը:
Արդյունքում, Կանաչ տեխնոլոգիաների ցանկի (GTS) և Green TFP- ի միջոցով համաշխարհային բանկերը խթանում են բարձր արդյունավետությամբ տեխնոլոգիաների և նյութերի մատակարարումը: Այս գործիքները նաև հնարավորություն են տալիս ՎԶԵԲ-ի գործունեության տարաշրջանում աշխատող տեղական բանկերին ֆինանսավորել էներգաարդյունավետության, վերականգնվող էներգետիկայի և կլիմայի տեխնոլոգիաների արտահանման, ներմուծման և տեղական բաշխման գործարքները: Ավելին, այս տեխնոլոգիաները վաճառող համաշխարհային ընկերությունները կարող են գրանցել իրենց տեխնոլոգիաները GTS-ում՝ «ստեղծելով ավելի մեծ հնարավորություն զարգացնելու իրենց կանաչ բիզնեսը և տրամադրելով ավելի շատ հնարավորություն էկոլոգիապես անվտանգ բիզնես ունենալ ցանկացողներին՝ գտնել և կիրառել մեր մոլորակի համար ավելի անվտանգ տեխնոլոգիաներ»:
Նպատակ ունենալով մինչև 2025թ. ավելացնել կանաչ ֆինանսավորման տարեկան ծավալը ավելի քան 50%-ով, ՎԶԵԲ-ը ակտիվորեն աշխատում է աշխարհի ֆինանսական հաստատությունների հետ` խթանելու կայուն տեխնոլոգիաների կիրառումը: Համաշխարհային հաստատությունների կողմից՝ ինչպիսին է Ջ.Պ. Մորգանն է: Այդ գործիքների ճանաչումը ավելի շատ նախադրյալներ է ստեղծում բիզնեսի կողմից կայուն գործարքներ կատարելու համար:
ՎԶԵԲ-ի մրցանակակիր Green TFP ծրագիրը խթանում է բարձր արդյունավետությամբ տեխնոլոգիաների և ծառայությունների մատակարարումը: Առևտրի ֆինանսավորման համար Green TFP ծրագիրը կարևոր և նորարարական քայլ է, որն էլ ավելի է ամրապնդում ՎԶԵԲ-ի ջանքերը` իր գործունեության երկրները ավելի կանաչ դարձնելու հարցում։ Մինչ օրս ՎԶԵԲ-ի Green TFP ծրագիրը աջակցել է ավելի քան 675 միլիոն եվրոյի կանաչ առևտրի ֆինանսավորմանը, որի արդյունքում տնտեսվել է 1,530,200 ՄՎտժ էներգիա և կրճատվել` 605,376 տոննա CO2 արտանետումներ:
Կանաչ տեխնոլոգիայի ցանկը – դա բիզնես-բիզնես և բիզնես-սպառող առցանց հարթակն է, որն ունի ավելի քան 30,000 բարձր արդյունավետութամբ տեխնոլոգիաներ և նյութեր, որոնք օգնում են ընկերություններին և տնային տնտեսություններին կրճատել կոմունալ ծախսերը, բարձրացնել հարմարավետությունը, ծառայությունների որակը կամ արտադրողականությունը` միաժամանակ նվազեցնելով ջերմոցային գազերի արտանետումներն ու ապահովելով կլիմայի փոփոխության նկատմամբ կայունությունը:
Կանաչ տեխնոլոգիաների ցանկը հասանելի է ավելի քան 10 լեզուներով 26-ից ավել երկրներում, ներառյալ Հայաստանում, որտեղ տեղական վաճառողների կողմից առաջարկվում են ավելի քան 1,800 տեխնոլոգիաներ: GTS-ը դյուրինացնում է GEFF-ը Հայաստանում ծրագրի իրականացումը տեղական գործընկեր ֆինանսական հաստատությունների միջոցով և օգնում է բիզնեսին ներդրումներ կատարել բարձր դասի տեխնոլոգիաներում` իրենց առօրյայում կանաչ պրակտիկան ներդնելու համար:
Ամբողջական թեմատիկ ուսումնասիրությունը կարող եք կարդալ այստեղ։
Բաժանորդագրվեք մեր եռամսյակային տեղեկագրին