2021թ. նոյեմբերի 26-ին GEFF-ը Հայաստանում ծրագրի և Արմսվիսբանկի ներկայացուցիչները համատեղ կազմակերպեցին «Էներգաարդյունավետ ներդրումներ ՓՄՁ-ների համար» առցանց միջոցառումը, որի գլխավոր նպատակներ էր ներկայացնել ՓՄՁ հաճախորդների և պոտենցիալ ներդրողների համար հասանելի էներգաարդյունավետ տեխնոլոգիաները և լավագույն օրինակները, ինչպես նաև իրական օրինակներով ցույց տալ բիզնես գործընթացներում կանաչ տեխնոլոգիաների կիրառման առավելությունները։
Ներկայումս, էներգաարդյունավետ ներդրումներն էական դեր են խաղում կայուն տնտեսության զարգացման գործում։ Դրանք կարևոր գործիքներ են բիզնեսի և տնտեսությունների կենսապահովման համար՝ սպառնացող կլիմայի փոփոխության հետևանքները մեղմելու կամ դրանց հարմարվելու նպատակով: Օդով հովացվող չիլերները, կոմպրեսորները, գոլորշու և գազի կաթսաները, օդափոխության համակարգերը, էլեկտրական շարժիչները, ջրի օգտագործմամբ ջերմային պոմպերը, էլեկտրական, դիզելային ու LPG բեռնատարները, և այլ թեթև բեռնատար մեքենաները մեծապես օգնում են տեղական ՓՄՁ-ներին ավելի մրցունակ դառնալու հարցում՝ էներգետիկ ռեսուրսների խնայողության ու բիզնես գործունեության օպտիմալացման միջոցով, միաժամանակ նվազագույնի հասցնելով իրենց բիզնեսի բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա:
Կանաչ տեխնոլոգիաներում ներդրումները խթանելու և դրանց ստեղծած օգուտները ներկայացնելու նպատակով GEFF-ը Հայաստանում ծրագրի փորձագետներն ու Արմսվիսբանկի ներկայացուցիչները խոսեցին հայկական բիզնեսների էներգետիկ ռեսուրսներից կախվածության և այդ կախվածությունը օպտիմալացնելու իրենց ներուժի մասին՝ կանաչ տեխնոլոգիաների և կիրառելի գործնական օրինակների միջոցով։
Տարբեր ոլորտների՝ ներառյալ արտադրության, հյուրընկալության, առևտրի և ծառայությունների ներկայացուցիչներ, հնարավորություն ունեցան ծանոթանալու GEFF-ի Կանաչ տեխնոլոգիաների ցանկում (GTS) առկա տարբեր կանաչ տեխնոլոգիաներին: Առցանց հարթակը ներառում է ավելի քան 39,537 լավագույն նորարար տեխնոլոգիաներ, որոնք հասանելի են GEFF-ի ֆինանսավորման համար ամբողջ աշխարհում, իսկ տեղական մակարդակով՝ 1,482 տեխոնլոգիաներ Հայաստանի ողջ տարածքում: Կարևոր է նշել նաև, որ GTS-ում ներկայացված տեխնոլոգիաները մշտապես վերահսկվում են, որպեսզի բավարարեն և ապահովեն առնվազն 20% և ավելի բարձր էներգաարդյունավետություն (ի տարբերություն ըստ կատեգորիաների շուկայում առկա միջին վիճակագրական ապրանքների), ինչպես նաև համապատասխանեն ՎԶԵԲ-ի կողմից սահմանված էթիկական արտադրության բարձր չափանիշներին:
Ինչպես ընդգծեց Արմսվիսբանկի զարգացման գծով տնօրեն, պարոն Արկադի Փինաչյանը, «Խոսքը միշտ եղել է երկարաժամկետ նպատակներին և արժեքներին հավատարիմ մնալու մասին, երբ Բանկը որոշում է կայացրել պորտֆելի զարգացման հիմքում դնել կանաչ նախագծերի ֆինանսավորումը»:
Միջոցառման ամբողջական տեսանյութը հասանելի է հայերեն լեզվով։
Բաժանորդագրվեք մեր եռամսյակային տեղեկագրին