2017թ., վերջին յոթ տարիների համեմատ, համաշխարհային վեց խոշորագույն Բազմակողմ զարգացման բանկերի (ԲԶԲ) կողմից իրականացվող Կլիմայի ֆինանսավորումը գրանցել է բարձր ցուցանիշ՝ 35.2 մլրդ ԱՄՆ դոլար: Նախորդ տարվա համեմատ գրանցվել է 28 տոկոս աճ:
Կլիմայի ֆինանսավորման վերաբերյալ ԲԶԲ վերջին համատեղ հաշվետվության մեջ նշված է, որ 27.9 մլրդ ԱՄՆ դոլարը կամ 2017 թվականի ընդհանուր ներդրման 79 տոկոսը բաշխվել է կլիմայի փոփոխության հետևանքների մեղմացմանն ուղղված ծրագրերի իրականացմանը, որոնք նպաստում են վնասակար արտանետումների նվազեցմանը և գլոբալ տաքացման դանդաղացմանը:
Զարգացող երկրներին տրամադրված ֆինանսավորման հաջորդ 21 տոկոսը կամ 7.4 մլրդ ԱՄՆ դոլարը բաշխվել է կլիմայի փոփոխությունների հանդեպ հարմարվողականության ծրագրերի իրականացման համար, որոնք կօգնեն երկրներին դիմակայել կլիմայի փոփոխության հետևանքներին, ինչպիսիք են անձրևների անսովոր մակարդակը, վատթարացող երաշտները և եղանակային արտակարգ իրավիճակները:
2016թ. ԲԶԲ կողմից կլիմայի ֆինանսավորումը կազմել է 27.4 մլրդ ԱՄՆ դոլար:
ԶԲԲ-ի ֆինանսավորման մանրամասն ինֆորմացիան զետեղված է ԲԶԲ 2017թ. կլիմայի ֆինանսավորման համատեղ հաշվետվության մեջ, որը ներառում է Աֆրիկյան զարգացման բանկի, Ասիական զարգացման բանկի, Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի, Եվրոպական ներդրումային բանկի, Ամերիկյան զարգացման բանկի և Համաշխարհային բանկերի խմբի (Համաշխարհային բանկ, IFC և MIGA) տվյալները: Այս բանկերը հայտնի են, որպես բազմակողմ զարգացման ֆինանսավորման ամենախոշոր մասնակիցներ: 2017թ. հոկտեմբերին Իսլամական զարգացման բանկը միացել է ԲԶԲ կլիմայի ֆինանսավորման խմբերին, և 2018թ.-ից սկսած առաջինիս կլիմայի ֆինանսավորման ցուցանիշները կներառվեն համատեղ զեկույցներում:
2017թ.-ի ընդհանուր ֆինանսավորման 81 տոկոսը տրամադրվել է որպես վարկ: Այլ ֆինանսական գործիքները ներառել են քաղաքականության հիման վրա տրամադրված վարկավորում, դրամաշնորներ, երաշխիքներ, սեփական կապիտալ և վարկային գծեր: Ոլորտի ֆինանսավորման կտրուկ աճը պայմանավորված էր կլիմայի փոփոխության առավել սուր դարձած մարտահրավերով: Կլիմայի ֆինանսավորման ավելացման կոչերը հնչել են 2017թ. դեկտեմբերին Փարիզում կայացած One Planet գագաթաժողովի ժամանակ, պատմական Փարիզյան համաձայնագրի ստորագրումից երկու տարի անց: Կլիմայի ֆինանսավորումն անդրադառնում է կլիմայի փոփոխության հետևանքների մեղմացման կամ դրան հարմարվելու գործողությունների իրականացման համար հատուկ ֆինանսական հոսքերին: Այդ գործողությունները ապահովում են ԲԶԲ-ի ֆինանսավորման համապտասխանությունը Փարիզյան համաձայնագրին՝ ցածր ջերմոցային գազերի արտանետումների ապահովման և կլիման կայուն զարգացման ուղղությամբ: Ներկայումս, ԲԶԲ-ները աշխատում են իրենց գործունեությունների հաշվետվության առավել կոնկրետ մոտեցումների մշակման և Փարիզյան համաձայնագրի դրույթներին դրանց համապատասխանության ապահովման ուղղությամբ:
Բաժանորդագրվեք մեր եռամսյակային տեղեկագրին