enam

Թռչնաբուծական կանաչ համակարգը պահպանում է հավերի կենսառիթմը և բարելավում արտադրության որակը

Ներդրող
Վարիանտ Գրուպ ՍՊԸ
Վայր
Արարատ, Հայաստան
Ներդրում
Թռչունների պահման համակարգ
Investment Size
209,000 ԱՄՆ դոլար
Էներգախնայողություն
Տարեկան 159 ՄՎտժ
Ածխաթթու գազի արտանետման կրճատում
Տարեկան 36 տոննա
Ազդեցություն
Գործառնական հուսալիության բարձրացում
Դոնոր կազմակերպություն
GCF, CIF

Գործառնական արդյունավետությունն ուղղակիորեն կապված է կանաչ արդյունքների հետ

«Վարիանտ Գրուպ» ՍՊԸ-ն ձու արտադրող միջին չափի ընկերություն է Արարատ մարզից: Ընկերության արտադրությունը սպառվում է տեղական շուկայում՝ մանրածախ խանութների և այլ սննդամթերք արտադրողների միջոցով:

Օգտվելով կանաչ ֆինանսավորումից և համատեղելով «Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության» ծրագիրը, ընկերությունը որոշել է ներդրում կատարել՝ ձեռք բերելով բազմաֆունկցիոնալ, ամբողջովին ավտոմատացված թռչունների պահման համար նախատեսված բազմահարկ վանդակային համակարգ, որը հագեցած է կերի բեռնման և ձվի հավաքման, ինչպես նաև ինտեգրված ջրամատակարարման համակարգի և գոմաղբի մաքրման բաղադրիչներով։

Ի տարբերություն նախորդ համակարգի, նոր բազմահարկ վանդակային համակարգն ունի ավելի արդյունավետ օդափոխություն, որը կարգավորվում է տանիքի վրա տեղադրված կառավարվող օդափոխիչների միջոցով։ Այն թույլ է տալիս չորս արագությունների միջոցով ճշգրիտ վերահսկել օդափոխության արագությունը: Ավելին, նոր համակարգը հնարավորություն է տալիս պահպանել թռչունների բնական կենսառիթմը։ Այս նոր տեխնոլոգիան տեղադրելուց հետո ընկերությունը զգալիորեն կավելացնի իր արտադրական հզորությունը՝ միևնույն ժամանակ նպաստելով տարեկան 159 ՄՎտժ էներգիայի խնայողությանը և 36 տոննա ջերմոցային գազերի արտանետման կրճատմանը։

«Կլիմայի փոփոխությունների արդյունքում առաջացող ջերմաստիճանի տատանումների պատճառով Արարատի մարզում ձվի արտադրությունը, որը հիմնականում սպասարկում է Հայաստանի կենտրոնական շրջանները, դարձել է խիստ ռիսկային։ 209,000 ԱՄՆ դոլարի մեր ներդրումը թույլ է տալիս թռչուններին աճեցնել պակաս ռիսկային և ավելի կայուն միջավայրում։ Դա հնարավոր դարձավ տեղական շուկայում մատակարարվող համաշխարհային մակարդակի տեխնոլոգիայի մեջ ներդրում կատարելով և տեղական գործընկեր ֆինանսական հաստատության կողմից առաջարկվող կանաչ ֆինանսավորման միջոցով», – հաստատում է «Վարիանտ Գրուպ» ՍՊԸ-ի տնօրեն Աշոտ Մաթևոսյանը:

Ծրագրի իրականացմանն աջակցել են Կանաչ Կլիմայի Հիմնադրամը (GCF) և Կլիմայի Ներդրումային Ֆոնդերը (CIF):