enam

Հայկական սուպերմարկետն արևային էներգիան օգտագործում է իր կայուն աճի համար

Ներդրող
«Գեղեցկուհի Անահիտ» ՍՊԸ
Վայր
Ծովագյուղ, Գեղարքունիկ, Հայաստան
Ներդրում
Արևային ջրատաքացման համակարգ, ֆոտովոլտային կայան
Investment Size
25,000 ԱՄՆ դոլար
Ֆինանսական արդյունքներ
Հետգնման ժամկետ՝ 5 տարի
Էլեկտրաէներգիայի խնայողություն
տարեկան 350 ՄՎտժ
Ածխաթթու գազի արտանետման կրճատում
տարեկան 153 տոննա
Ազդեցություն
Էներգիայի սպառման և ծախսերի նվազեցում
Դոնոր կազմակերպություն
GCF, CIF

Կանաչ ներդրումները օգնում են ցածր պահել մանրածախ վաճառքի գները

Սուպերմարքեթի տանիքին տեղադրվել են արևային պանելներ` էներգիայի ծախսերը կրճատելու, հաճախորդների համար ապրանքների լավագույն արժեք առաջարկելու և շրջակա միջավայրի վրա՝ գործունեության ազդեցությունը կրճատելու նպատակով:

«Գեղեցկուհի Անահիտ» ՍՊԸ-ն 2014թ․ հիմնեց սուպերմարքեթ, որը Գեղարքունիքում ամենամեծն է: Գտնվելով արևելք-արևմուտք ուղղությունները կապող հիմական մայրուղու վրա, այն շահույթ է գեներացնում զբոսաշրջիկների մեծ հոսքից: Հաշվի առնելով գտնվելու վայրով պայմանավորված արևոտ օրերի քանակը, գործընկեր ֆինասական կառույցի կողմից առաջարկված ֆինանսավորման հնարավորությունը, բիզնեսի սեփականատերը որոշում է կայացրել օգտվել ժամանակակից արևային տեխնոլոգիաներից և, երկարաժամկետ առումով, ապահովել իր բիզնեսի անկախությունն ու կայունությունը:

Ընկերությունը 132,790 ԱՄՆ դոլարի ներդրում է կատարել` սուպերմարքեթի տանիքին տեղադրելով 250 կՎտ հզորությամբ արևային էներգիայի արտադրության համակարգ, ապահովելով էլեկտրաէներգիայի կայուն աղբյուր և կրճատելով էներգիայի ընդհանուր ծախսերը: Սարքավորումը ընտրվել է Կանաչ տեխնոլոգիաների ցանկից: Պոտենցիալ էներգախնայողությունը և ֆինանսական օգուտները գնահատվել են փորձագետների կողմից: Ներդրման հետգնման ժամկետը կազմում է հինգ տարի:

Ի հավելում այլ օգուտների, ներդրումը թույլ է տալիս տարեկան կրճատել 153 տոննա ածխաթթու գազի արտանետում։ Այսպիսով, ընկերությունը ոչ միայն օգտվում է էներգիայի ծախսերի նվազեցումից, այլև՝ նվազեցնում է իր գործունեության բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա:

«Ունենալով այսքան շահեկան կողմեր, ինչպիսիք են մայրուհու ամենաակտիվ գոտու տեղեկայվածությունը և արևային օրերի մեծ քանակությունը, սխալ կլիներ չօգտվել GEFF-ի կանաչ ֆինանսավորման հնարավորությունից», նշում է տնօրեն Տարոն Մինասյանը:

Ծրագրի իրականացմանն աջակցել են Կանաչ Կլիմայի Հիմնադրամը (GCF) և Կլիմայի Ներդրումային Ֆոնդերը (CIF):