enam

Կրկնակի արդյունավետություն նոր կոմպրեսորների օգտագործման արդյունքում

Ներդրող
«ԳԱՕՄ Գրուպ» ՓԲԸ
Վայր
Երևան, Հայաստան
Ներդրում
Ճնշման մի քանի հին սարքավորումների փոխարինումը նորով
Investment Size
215,000 ԱՄՆ դոլար
Ֆինանսական արդյունքներ
հետգնման ժամկետ՝ 3.5 տարի
Էներգախնայողություն
տարեկան 850 Մվտժ (46%)
Էլեկտրաէներգիայի խնայողություն
(English) 850 MWh/year (46%)
Ածխաթթու գազի արտանետման կրճատում
տարեկան 380 տոննա ածխաթթու գազ
Ազդեցություն
Գործընթացների օպտիմալացում, հաճախորդների քանակի ավելացում, անձնակազմի և հաճախորդների անվտանգության բարելավում
Դոնոր կազմակերպություն
ԵՄ, Ավստրիայի Դաշնային ֆինանսների նախարարություն

Արդյունավետ ճնշման գործընթացը հանգեցնում է 46% էներգախնայողության, ինչպես նաև երկարատև շահութաբերության

«ԳԱՕՄ Գրուպ» ընկերությունը Երևանում գտնվող ավտոգազալիցքավորման կայաններում վաճառում է բնական գազ: Ընկերությունը տարեկան մատուցելով միջինում  6 մլն խորանարդ մետր սեղմված բնական գազ՝ հանդիսանում է տարածաշրջանում ամենամեծ մատակարարներից մեկը:

Շահագործվող կոմպրեսացման սարքավորումը հին էր և գազի սեղման գործընթացը երկու փուլից էր բաղկացած: Իսկ կոմպրեսացման սարքավորման սառեցման համար ընկերությունը սպառում էր 1,850 ՄՎտժ էլեկտրաէներգիա: Գումար և էներգիա խնայելու նպատակով, ընկերությունը դիմել է GEFF-ի ֆինանսավորման՝ փոխարինելու առկա սարքավորումը նոր՝ առավել արդյունավետ սարքավորումով:

Մի շարք մատակարարներ ուսումնասիրելուց հետո, ընտրությունը կանգ է առել իտալական արտադրողի վրա, որը մի քանի հին կոմպրեսորների փոխարեն կմատակարարի մեկ նոր սարքավորում, ինչը  գազի մշակումը կիրականացնի մեկ փուլով և ավելի բարձր ճնշման ցուցանիշով (35 ՄՊա):

215,000 ԱՄՆ դոլարի ներդրումների արդյունքում, ընկերությունը գրանցել է 850 ՄՎտժ էներգախնայողություն, ինչը համարժեք է տարեկան 67,000 ԱՄՆ դոլարի տնտեսման՝ ընթացիկ էներգասպառման 46%-ի չափով: Էներգախնայողության արդյունքում, ներդրման հետգնման ժամկետը կկազմի մինչև 4 տարի, հետագա տարիների համար ստեղծելով հավելյալ եկամուտ ընկերության համար:

Այս նախագիծը ապացուցում է, թե ինչպես արտադրական գործընթացներում կատարված ներդրումներն անխուսափելիորեն հանգեցնում են ավելի բարձր էներգիաարդյունավետության և ծախսերի նվազեցման, ինչանչափ կարևոր է բիզնեսի կայունության համար: ՎԶԵԲ-ը նման լուծումներով է նպաստում մասնավոր սեկտորում իրականացվող կայուն էներգաարդյունավետ նախագծերի ֆինանսավորմանն ու կյանքի կոչմանը: Պետական, մասնավոր և բնակարանային ոլորտների համատեղ ջանքերի շնորհիվ կարելի է հասնել էներգասպառման ծավալների փոփության և նպաստել շրջակա միջավայրի պաշտպանությանը:

Ծրագրի իրականացմանն աջակցել են Եվրոպական Միությունը և Ավստրիայի Դաշնային ֆինանսների նախարարությունը: