enam

Պլաստիկ տարաների առավել արդյունավետ արտադրություն

Ներդրող
«Հիտեքս պլաստիկ» ՓԲԸ
Վայր
Հայաստան-Վրաստան
Ներդրում
Նոր հոսքագիծ Վրաստանում
Investment Size
930,000 ԱՄՆ դոլար
Ֆինանսական արդյունքներ
Հետգնման ժամկետ՝ 7.5 տարի
Էներգախնայողություն
Տարեկան 1,510 Մվտժ (-62%)
Էլեկտրաէներգիայի խնայողություն
Տարեկան 1,160 ՄՎտ
Ռեսուրսների խնայողություն
350 ՄՎտժ (դիզելային վառելիք)
Ազդեցություն
Արտադրողականության ավելացում, նոր շուկաներ գրավելու բարելավված կարողություն, հաճախորդների ավելացում
Դոնոր կազմակերպություն
ԵՄ, Ավստրիայի Դաշնային ֆինանսների նախարարություն

Հայկական «Հիտեքս պլաստիկ» ՓԲԸ-ն և դրա վրացական «Ալֆա պետ» ՍՊԸ  դուստր ձեռնարկությունը համարվում են Հայաստանում և Վրաստանում գործող պլաստմասե տարաների և շշերի նախատիպեր արտադրող ամենամեծ ընկերությունները:

Ընկերությունը որոշում է կայացրել ներդրումներն ուղղել Հայաստանում շուրջ 20 տարվա արտադրական հոսքագծի փոխարինմանը, որը բացառապես շահագործվում էր Վրանստան արտահանվող շշերի նախատիպերի արտադրման համար: Նոր հոսքագիծը պետք է շահագործվեր Վրաստանում, որի համար GEFF-ին ֆինանսավորման հայտ էր ներկայացվել: GEFF-ի ծրագրային թիմի անդամները վերլուծել են ներդրման տարբեր ասպեկտները, նախևառաջ էներգախնայողության ներուժը, ինչպես նաև ֆինանսատեխնիկական պարամետրերը:

Նախագծի համաձայն, ձեռք է բերվել նոր հոսքագիծ («Husky HyPET 120»), որը տեղադրվել է հենց Վրաստանում: 930,000 ԱՄՆ դոլարի ներդրման արդյունքում ընկերությունը կարողացել է նվազեցնել էներգիայի հետ կապված ծախսերը տարեկան 125,000 ԱՄՆ դոլարի չափով: Արդյունքում, ներդրման հետգնման ժամկետը 7.5 տարի է՝ հետագա տարիներին ընկերության համար համար գոյացնելով հավելյալ եկամուտ: Խնայողությունները ձեռք են բերվել արտադրական գործընթացներում էլեկտրաէներգայի և վառելիքի սպառման ծավալների նվազեցման արդյունքում: Ավելին, ընկերությունը շահում է նաև միջպետական փոխադրումների և այլ հարակից ծախսերի խնայողության հարցում:

Սա փայլուն օրինակ է, թե ինչպես նոր տեխնոլոգիաների կիրառումը կարող է հանգեցնել տարբեր ոլորտներում գործող և տարբեր արտադրական տեսակներ ունեցող ընկերությունների էներգախնայողության ապահովմանը, ի հավելում արտադրական գործընթացներում առաջացող օգուտներին: Այդ պատճառով, շատ կարևոր է, մինչ ներդրման որոշում կայացնելը, բացահայտել էներգախնայողության ողջ ներուժը, քանի որ շատ հաճախ հենց էներգաարդյունավետ ներդրումներն են, որ ամենաշահութաբերն են:

Այսպիսով, ՎԶԵԲ-ը GEFF-ի միջոցով նպաստում է մասնավոր սեկտորում իրականացվող կայուն էներգաարդյունավետ նախագծերի ֆինանսավորմանն ու կյանքի կոչմանը: Պետական, մասնավոր և բնակարանային ոլորտների համատեղ ջանքերի շնորհիվ կարելի է հասնել էներգասպառման ծավալների կրճատման ու նպաստել շրջակա միջավայրի պաշտպանությանը:

Ծրագրի իրականացմանն աջակցել են Եվրոպական Միությունը և Ավստրիայի Դաշնային ֆինանսների նախարարությունը: