enam

Էներգաարդյունավետությունը հրուշակագործին դարձնում է իր հաճախորդներին ավելի մոտ

Ներդրող
«Զեյթուն Սվիթ» ՍՊԸ
Վայր
Երևան, Հայաստան
Ներդրում
Թեթև բեռնատար մեքենաներ
Investment Size
72,000 ԱՄՆ դոլար
Ֆինանսական արդյունքներ
Հետգնման ժամկետ՝ 7 տարի
Էներգախնայողություն
տարեկան 126 ՄՎտժ (-44%)
Ածխաթթու գազի արտանետման կրճատում
տարեկան 33,5 տոննա ածխաթթու գազ (-44%)
Ազդեցություն
Առաքումների ծախսերի նվազեցում, կայուն ծառայություն, մրցունակության բարձրացում
Դոնոր կազմակերպություն
ԵՄ, Ավստրիայի Դաշնային ֆինանսների նախարարություն

Էներգաարդյունավետ բաշխումը նպաստում է ճիշտ ժամանակին և մատչելի կերպով առաքման կազմակերպմանը, այդպիսով հրուշակագործին դարձնելով ավելի մրցունակ

2000թ․հիմնադրված և Երևանի արվարձանում տեղակայված «Զեյթուն Սվիթ» ընկերությունը կայուն կերպով ընդլայնում է իր արտադրությունը և ներդրումներ է կատարում էներգաարդյունավետ տեխնոլոգիաներում։

Այս անգամ ընկերությունը որոշել է ձեռք բերել վառելանյութ խնայող առաքման մեքենաներ, որպեսզի նվազեցնի ծախսերը, միևնույն ժամանակ, մեքենայի ճիշտ ընտրված մոդելի միջոցով, նվազեցնի վերանորոգման և մաշվածության հետ կապված ծախսերը՝ այդպիսով բարձրացնելով ձեռքբերման արդյունավետությունը։

Ներդրման հայտադիմումը ուսումնասիրվեց տեղական թիմի կողմից, որպեսզի գնահատի ներդրման էներգախնայողությունը, ինչպես նաև տեխնիկաֆինանսական չափորոշիչները բավարարեն ֆինանսավորման պայմաններին։

72 հազար ԱՄՆ դոլարի ներդրումը թույլ տվեց ընկերությանը նվազեցնել էներգիայի սպառումը 44%-ով, ինչը կազմում է տարեկան 12 հազար ԱՄՆ դոլարի տնտեսում։ Սա նշանակում է, որ ներդրումը հետ կգնվի 7 տարում՝ ապահովելով  անխափան ծառայություն և շուկայում ընկերության ապրանքանիշի դիրքի ամրապնդում։

Նոր բեռնափոխադրող մեքենաները տարեկան 44%-ով պակաս վառելիք են սպառում, այսինքն նույնքանով նվազեցնում են ծախսերը, ինչպես նաև ածխաթթու գազի արտանետումների ծավալը:  Սա շահեկան է բիզնեսի համար, միևնույն ժամանակ նպաստում է բնության վրա բացասական ազդեցության մեղմացմանը։

«Այս փոքր, բայց էներգաարդյունավետ ներդրմամբ՝ «Զեյթուն Սվիթը» ավելի մոտ է դառնում իր սպառողին, ինչպես նաև սկսում է մտածել արդյունավետության տեսանկյունից այնպիսի ներդրումների մասին, որոնք կարող են բարձրացնել որակն ու աշխատակիցների անվտանգությունը», ասում է ընկերության ԳՏ և համահիմնադիր Խաչիկ Ահարոնյանը։

Նմանատիպ ներդրումների միջոցով, ՎԶԵԲ-ը նպաստում է մասնավոր սեկտորում կայուն էներգաարդյունավետությամբ նախագծերի ֆինանսավորմանն ու կյանքի կոչմանը: Պետական, մասնավոր և բնակարանային ոլորտների համատեղ ջանքերի շնորհիվ կարելի է հասնել էներգասպառման ծավալների կրճատմանն ու նպաստել շրջակա միջավայրի պաշտպանությանը:

Ծրագրի իրականացմանն աջակցել են Եվրոպական միությունը և Ավստրիայի Դաշնային ֆինանսների նախարարությունը: