enam

Էներգաարդյունավետության շնորհիվ ծաղկում են Հայաստանի վարդերը

Ներդրող
Արմյանսկի ուռաժայ ՍՊԸ
Վայր
Կոտայքի մարզ, Հայաստան
Ներդրում
Ջերմոցի ջեռուցման և ոռոգման համակարգեր
Investment Size
1.8 միլիոն ԱՄՆ դոլար
Ֆինանսական արդյունքներ
Հետգնման ժամկետ՝ 3.5 տարի
Բնական գազի խնայողություն
Տարեկան 25%
Ազդեցություն
Տեղական և միջազգային շուկաներում մրցունակության ավելացում, արտադրության արտադրողականության և վստահելիություն աճ
Դոնոր կազմակերպություն
EU4Energy, Ավստրիայի Դաշնային ֆինանսների նախարարություն

2012թ․ Կոտայքի մարզում հիմնադրված, վարդերի աճեցմամբ զբաղվող այս տնտեսվարողն արդեն իսկ համարվում է աշխարհի ամենամեծ հինգ ջերմոցներից մեկը, որտեղ կիրառվում են նմանատիպ ջեռուցման ու ոռոգման տեխնոլոգիաներ:

Արտադրողականության բարձրացման և ընդհանուր ծախսերի նվազեցման նպատակով, ընկերությունը որոշում էր կայացրել ներդրում կատարել էներգաարդյունավետ ջեռուցման և ոռոգման համակարգերում:

Ծառայություն մատուցող թիմն իրականացրել է նախագծի վերլուծություն, գնահատել է պոտենցիալ էներգախնայողությունը, ինչպես նաև անհրաժեշտ ֆինանսատեխնիկական պարամետրերը:

Կատարելով 1.8 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում, ընկերությունը կարողացել է նվազեցնել տարեկան էներգասպառումը 25-30%-ով՝ տարեկան ծախսերից խնայելով 600,000 ԱՄՆ դոլար: Այստեղից կարելի է հետևություն անել, որ ներդման հետգնումը կկազմի 3,5 տարի՝ ավելացնելով հաջորդ տարիների համար շահույթի գումարը:

Նոր սարքավորումների օգտագործման արդյունքում, մոտ 25%-ով կրճատվել է ածխաթթու գազի արտանետումների տարեկան ծավալը՝ մեծ ազդեցություն ունենալով ոչ միայն ծախսերի կրճատման ու բիզնեսի շահութաբերության աճի առումով, այլ նաև մեղմացնելով շրջակա միջավայրի վրա  գործունեության ազդեցության բացասական հետևանքները:

«Կատարելով այս երկարաժամկետ ներդրումը, ներկայումս ընկերությունը ռազմավարական քայլեր է մշակում բիզնեսի հետագա զարգացման համար», հայտարարում է ընկերության հիմնադիր պրն. Մարկոս Ղարիբյանը:

ՎԶԵԲ-ի կանաչ ներդրումների ծրագիրը նպաստում է մասնավոր ոլորտում կայուն ֆինանսավորմանը և էներգաարդյունավետ ծրագրերի իրականացմանը: Պետական, մասնավոր և բնակարանային ոլորտների համատեղ ջանքերի շնորհիվ կարելի է հասնել էներգասպառման ծավալների նվազեցման և նպաստել շրջակա միջավայրի պաշտպանությանը:

Ծրագրի իրականացմանն աջակցել են Եվրոպական Միությունը և Ավստրիայի Դաշնային ֆինանսների նախարարությունը: