enam

Էներգաարդյունավետության կարևոր տեղը հայ գինեգործի արտադրության գործընթացում

Ներդրող
«Կատարո» ՍՊԸ
Վայր
Արարատ, Հայաստան
Ներդրում
Գինու արտադրության սարքավորում
Investment Size
162,000 ԱՄՆ դոլար
Ֆինանսական արդյունքներ
Հետգնման ժամկետ՝ 15 տարի
Էլեկտրաէներգիայի խնայողություն
տարեկան 12 ՄՎտժ
Ածխաթթու գազի արտանետման կրճատում
տարեկան 3 տոննա
Ազդեցություն
Բարձր որակի արտադրություն, ծախսերի արդյունավետության բարձրացում
Դոնոր կազմակերպություն
GCF

Կանաչ սարքավորումներով ավանդական գինի արտադրելու նոր էջը պայծառ ապագայի հույս է տալիս

2002թ. Ավետիսյանների ընտանիքը հիմնել է գինու արտադրության «Կատարո» ընկերությունը, որը 2010թ.-ին հանրությանը ներկայացավ Խնդողնի (Սիրենի) խաղողի տեսակից պատրաստված գինիով։ Խաղողի այս տեսակը համարվում է Հադրութի շրջանում տեղական գինու արտադրության համար նախատեսված խաղողի շատ հազվագյուտ տեսակ: Յուրաքանչյուր տարի գինեգործը արտադրում և արտասահման է արտահանում մոտ 60,000 շիշ գինի:

Արարատյան դաշտավայրում արտադրություն ծավալելու նպատակով գինեգործը որոշել է ներդրում կատարել և ձեռք բերել Իտալիայում արտադրվող շշալցման էներգաարդյունավետ սարքավորումներ:

Գործընկեր ֆինանսական կազմակերպության ջանքերի շնորհիվ, ֆինանսավորումը հասանելի դարձավ ընկերությանը GEFF ծրագրի միջոցով` «ՀՀ-ում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության» պետական սուբսիդավորման ծրագրի հետ համատեղ:

Մոտ ապագայում ընկերությունը կշահագործի բարձր արդյունավետությամբ եվրոպական տեխնոլոգիաներն ու կշարունակի իր նրբաճաշակ ու յուրօրինակ գինիների արտադրությունը՝ միևնույն ժամանակ, ի համեմատություն շուկայական միջինացված տվյալների, նվազեցնելով էներգիայի ծախսերը 41%-ով, ինչպես նաև նպաստելով ածխաթթու գազի արտանետումների կրճատմանը տարեկան 3 տոննայով։

«Առանց GEFF-ի ֆինանսավորման, պետական սուբսիդավորման ծրագրի և մեր բանկի պրոֆեսիոնալ աջակցության, անչափ դժվար կլիներ, եթե ոչ՝ անհնարին, Հայաստանում հիմնել նոր գործարան: Մեր մատակարարի աջակցությամբ, մենք հույս ունենք, որ կվերսկսենք սարքավորումների տեղադրումն առանց ուշացման և, արդեն իսկ այս տարի,  կսկսենք արտադրությունը», – հայտնում է ընկերության հիմնադիր պարոն Գրիգորի Ավետիսյանը:

Ծրագրի իրականացմանն աջակցել են Կանաչ Կլիմայի Հիմնադրամը (GCF):