enam

Թռչնաբուծության բիզնեսն ավելի հուսալի է էներգաարդյունավետ սարքավորման կիրառմամբ

Ներդրող
Աշտարակ Ձու ՍՊԸ
Վայր
Արագածոտնի մարզ, Հայաստան
Ներդրում
Մինի ամբարձիչ
Investment Size
59,237 ԱՄՆ դոլար
Ֆինանսական արդյունքներ
Հետգնման ժամկետ՝ 8 տարի
Էներգախնայողություն
տարեկան 71 ՄՎտժ (դիզել)
Ածխաթթու գազի արտանետման կրճատում
տարեկան 20 տոննա
Ազդեցություն
Հուսալիության բարձր աստիճան, ծախսարդյունավետության աճ
Դոնոր կազմակերպություն
GCF, CIF

Կանաչ տեխնոլոգիաների ցանկով ներդրումները հեշտ և հուսալի են

«Աշտարակ Ձու» ընկերությունը, որը հիմնադրվել է 2007թ.ին, Հայաստանում ամենամեծ թռչնարտադրող ընկերություններից է: Հաշվի առնելով շուկայի կայուն աճը՝ ընկերությունը վերանայեց իր արտադրական կարողությունները երկարաժամկետ շահագործման համար:

59,237 ԱՄՆ դոլարի ներդրում կատարելով`գնվեց մինի ամբարձիչ, որի շնորհիվ բարձրացավ թռչյունների կերակրման գործընթացի արդյունավետությունը, էներգաարդյունավետությունը և կենդանիներին խնամելու հարմարավետությունը: GEFF-ի Կանաչ տեխնոլոգիաների ցանկից ընտրված սարքավորման հետգնման ժամկետը 8 տարի է: Ներդրումը նպատակահարմար է ոչ միայն բիզնեսի տեսանկյունից, այլ նաև բնապահպանական, քանի որ արդյունքում կանխվում է տարեկան 20 տոննա ածխաթթու գազի արտանետում:

«Bobcat S630 ամբարձիչը ընտրվեց ՎԶԵԲ GEFF-ի կանաչ տեխնոլոգիաների ցանկից, ինչը սարքավորման որակի ու հուսալիության հարցում մեզ վստահություն է ներշնչում: Հուսով ենք, որ մեր ընտրությունը շահեկան է ոչ միայն կարճաժամկետ ծախսատարության, այլև շահագործման տևականության տեսանկյունից, ավելին, որ մեծ հավանականությամբ կշարունակի հուսալի կերպով ծառայել նաև հետգնման ժամկետի ավարտից հետո», ասում է ընկերության տնօրեն պրն. Զաքար Իսպիրյանը:

Կանաչ ներդրումների միջոցով, ՎԶԵԲ-ը նպաստում է մասնավոր սեկտորում կայուն էներգաարդյունավետությամբ նախագծերի ֆինանսավորմանն ու կյանքի կոչմանը: Պետության, բիզնեսի և պարզապես քաղքացիների համատեղ ջանքերի շնորհիվ կարելի է հասնել էներգասպառման ծավալների կրճատման ու նպաստել շրջակա միջավայրի պաշտպանությանը:

Ծրագրի իրականացմանն աջակցել են Կանաչ Կլիմայի Հիմնադրամը (GCF) և Կլիմայի Ներդրումային Ֆոնդերը (CIF):