enam

Հայաստանում ապակու էներգաարդյունավետ արտադրություն

Ներդրող
«Պրոֆ Ալ» ՍՊԸ
Վայր
Երևան, Հայաստան
Ներդրում
Ապակի կտրելու նոր սարքավորման ձեռք բերում
Investment Size
151,000 ԱՄՆ դոլար
Ֆինանսական արդյունքներ
Հետգնման ժամկետ՝ 6 տարի
Էլեկտրաէներգիայի խնայողություն
տարեկան 371 ՄՎտժ (-96%)
Ազդեցություն
Ապակու մշակման ավելի արդյունավետ գործընթաց, արտադրության աճ, արտադրական ծախսերի կրճատում
Դոնոր կազմակերպություն
ԵՄ, Ավստրիայի Դաշնային ֆինանսների նախարարություն

Պատուհաններ և դռներ արտադրող ընկերությունն տարեկան տնտեսում է 25,000 ԱՄՆ դոլար էլեկտրաէներգիայի սպառումից

«Պրոֆ Ալ» ՍՊԸ-ն հանդիսանում է Հայաստանում առաջատար ընկերություններից, որը զբաղվում է տարբեր տեսակի ապակյա և մետաղյա կոնստրուկցիաների արտադրմամբ, ինչպես նաև ներքին հարդարման ու շենքերի ճակատային մասերի, կահույքի, ավտոմատացված դարպասների, արևապաշտպան շերտավարագույրների, բարձրորակ մետաղական կղմինդրների, բնական հումքից պատրաստված կախովի առաստաղների, հատակի ծածկերի արտադրությամբ: Ընկերությունը նաև համարվում է խոշոր ներկրող և հանդիսանում է եվրոպական շուրջ հիսուն ընկերությունների և բրենդերի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում:

Որակի ապահովման բարձր չափանիշներն պահպանելու նպատակով, ընկերությունը որոշում է կայացրել փոխարինել հին արտադրական հոսքագիծը նոր ու էներգաարդյունավետ սարքավորմամբ, և դիմել է ֆինանսավորման համար: GEFF-ի ծրագրային թիմի անդամները ուսումնասիրել են ներդրման նպատակները, գնահատել էներգախնայողության հնարավորություննրը, ներդրման ֆինանսատեխնիկական պարամետրերը, ներդրման համար լավագույն արդյունքներ ապահովելու համար:

Նախագծով պլանավորվում էր փոխարինել պատուհանների արտադրության հին հոսքագիծը (ներառյալ մանրացնող, կտրող և լվացող սարքեր) իտալական մատակարարի կողմից արտադրվող նոր կտրող սարքով:

Շահագործման արդեն իսկ առաջին տարում, 151,000 ԱՄՆ դոլարի ներդրումները «Պրոֆ Ալ» ընկերության համար ապահովեցին 25,000 ԱՄՆ դոլարի չափով ծախսերի խնայողություն, որոնց հիմնական պատճառն էր էլեկտրականության սպառման տարեկան 96%-ի կրճատումը: Էներգախնայողության արդյունքում, ներդրման հետգնման ժամկետը կկազմի 6 տարի, և հաջորդող տարիների համար կդիտարկվի որպես ընկերության եկամուտ:

Ներդրումը հնարավորություն տվեց «Պրոֆ Ալ» ընկերությանը զգալիորեն կրճատել արտադրական ծախսերը և շարունակել իրենց աշխատանքը՝ շեշտադրում կատարելով արտադրանքի որակի և բազմազանության վրա, և բավարարել առավել պահանջկոտ հաճախորդների կարիքները:

Ծրագրի իրականացմանն աջակցել են Եվրոպական Միությունը և Ավստրիայի Դաշնային ֆինանսների նախարարությունը: