enam

Էներգաարդյունավետ ջերմոցը խնայում է և էլեկտրաէներգիա և գումար

Ներդրող
«Այլընտրանքային էներգիա» ՍՊԸ
Վայր
Ձորաղբյուր, Հայաստան
Ներդրում
Էներգախնայող էկրաններ, գազի կաթսաներ, ավտոմատ կառավարման համակարգ
Investment Size
2.3 միլիոն ԱՄՆ դոլար
Ֆինանսական արդյունքներ
Հետգնման ժամկետ՝ 6 տարի
Էներգախնայողություն
տարեկան 17,389 Մվտժ (-60%)
Ածխաթթու գազի արտանետման կրճատում
տարեկան 4,500 տոննա ածխաթթու գազ
Ազդեցություն
Արտադրանքի ցածր գնային քաղաքականության ապահովում, մրցունակության բարձրացում
Դոնոր կազմակերպություն
ԵՄ, Ավստրիայի Դաշնային ֆինանսների նախարարություն

Մեծ ներդրումներ, մեծ տնտեսումների համար

Էներգասպառման բարձր ծախսերը ամենամեծ բեռն էին «Այլընտրանքային էներգիա» ՍՊԸ-ի համար, որը , Երևանից 10կմ հեռավորության վրա գտնվող Ձորաղբյուր գյուղում զբաղվում է բանջարեղենի ջերմոցային աճեցմամբ: 4.5հա ընդհանուր ծավալով ջերմոցային տնտեսությունում ընկերությունն արտադրում է տարեկան 4,500 տոննա լոլիկ և վարունգ, հիմնականում՝ ներքին շուկայում սպառման նպատակով:

Ընդհանուր առմամբ, ապակյա առաստաղով  ջերմոցներում անհրաժեշտ բարձր ջերմաստիճանն ապահովելու համար սպառվում է մեծ ծավալի էներգիա: Ծախս-եկամուտ հարաբերակցությունը բարելավելու նպատակով, ընկերությունը որոշում կայացրեց ներդրումներ կատարել գերժամանակակից ջերմոց ունենալու համար և դիմեց GEFF-ին՝ ծրագրի իրականացման ֆինանսավորում և խորհրդատվություն ստանալու համար:

GEFF-ի ծրագրային թիմի անդամները վերլուծեցին ներդրման տարբեր ասպեկտները,  էներգախնայողության հնարավորությունները, ինչպես նաև ներդրման ֆինանսատեխնիկական պարամետրերը:

Նախագծի համաձայն, պլանավորվում էր գնել էներգախնայող ստվերային էկրաններ, կաթսաներ, ավտոմատացված կառավարման համակարգ  ջերմոցային տնտեսության շահագործման ամբողջ ցիկլի համար, ինչպես նաև ստանալ ծրագրի իրականացման վերաբերյալ խորհրդատվություն:

2.3 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրումը «Այլընտրանքային էներգիա» ընկերությանը ապահովել է տարեկան 404,000 ԱՄՆ դոլարին համարժեք ծախսերի տնտեսում, որն առաջացել է սպառվող էներգայի մինչև 60%-ի կրճատման շնորհիվ: Էներգախնայողության արդյունքում, ներդրման հետգնման ժամկետը 6 տարի է, ընկերության համար ստեղծելով հավելյալ եկամուտ հետագա տարիների համար:

Եվ վերջում, կարևոր է նշել, որ իրականացված ծրագիրը հնարավորություն տվեց ընկերությանն արտադրված ապրանքի արժեքը պահպանել ցածր մակարդակում, ինչը նպաստավոր է ընկերության ոչ միայն մրցունակության առումով, այլ նաև բնակչության համար՝ ապահովելով ոչ սեզոնային բանջարեղենի հասանելիությունը:

Ծրագրի իրականացմանն աջակցել են Եվրոպական Միությունը և Ավստրիայի Դաշնային ֆինանսների նախարարությունը: