enam

Պիտակների էներգաարդյունավետ տպագրություն Հայաստանում

Ներդրող
«Նոր Աստղ» ՍՊԸ
Վայր
Մուսալեռ, Հայաստան
Ներդրում
Տպագրական սարքավորման ձեռք բերում
Investment Size
200,000 ԱՄՆ դոլար
Ֆինանսական արդյունքներ
Հետգնման ժամկետ՝ 7 տարի
Էլեկտրաէներգիայի խնայողություն
325 ՄվտԺ (61%)
Ազդեցություն
Առավել արդյունավետ տպագրական գործընթաց, բարձր շահութաբերություն
Դոնոր կազմակերպություն
ԵՄ, Ավստրիայի Դաշնային ֆինանսների նախարարություն

Պիտակների տպագրության և փաթեթավորման նոր սարքավորումը ապահովում է տարեկան 28,000 ԱՄՆ դոլար խնայողություն

Հայաստանի շատ բնակիչներ իրենց առօրյաում մշտապես օգտագործում են «Նոր աստղ» ՍՊԸ-ի ապրանքներին․  դրանք են՝ սննդամթերքի համար նախատեսված տարաների համար պլաստիկ փաթեթավորումների և պիտակների լայն տեսականին, օրինակ, կաթնամթերքի, պաղպաղակի և այլ սննդամթերքի համար: Հրդեհից տպագրական սարքավորումների մեծ վնասներ կրելուց հետո, ընկերությունը որոշում էր կայացրել փոխարինել դրանք էներգաարդյունավետ սարքավորումներով և դիմել էր ֆինանսավորման համար:

GEFF-ի թիմի անդամները վերլուծեցին ներդրման նպատակները, էներգախնայողության հնարավոր եղանակներն ու ֆինանսատեխնիկական պարամետրերը, ու գնման համար նախատեսված փաթեթավորման ու պիտակների տպագրության սարքավորումների համապատասխանությունը:

200,000 ԱՄՆ դոլարի ներդրումը հնարավորություն ընձեռեց «Նոր Աստղ» ընկերությանը

նվազեցնել էլեկտրաէներգիայի ծախսերը տարեկան 28,000 ԱՄՆ դոլարի չափով: Դա նշանակում է, որ էներգախնայողությունների շնորհիվ 7 տարվա ընթացքում ընկերությունը կարող է վերադարձնել իր ներդրումները, և ապագա կանխիկի հոսքերն ուղղել ընկերության եկամուտներին: Ավելին, նոր սարքավորումը հնարավորություն է տալիս խուսափել նախկինում սովորական դարձած արտադրական հաճախակի դադարներից, միաժամանակ առավել արդյունավետ դարձնելով արտադրական գործընթացները: Սա փայլուն օրինակ է, թե ինչպես նոր տեխնոլոգիաների կիրառումը հանգեցնում է տարբեր ոլորտներում գործող և տարբեր արտադրական պրոցեսներ ունեցող ընկերությունների էներգախնայողության ապահովմանը, ի հավելումն արտադրական գործընթացներում առաջացող այլ օգուտների: Այդ իսկ պատճառով, շատ կարևոր է մինչ ներդրման որոշում կայացնելը ճշտել էներգախնայողության հնարավորությունների ողջ ասպեկտը, քանի որ շատ հաճախ էներգաարդյունավետ ներդրումները կարող են լինել ամենաշահեկանը:

ՎԶԵԲ-ը նպաստում է կայուն ֆինանսավորմանը և մասնավոր սեկտորի կողմից կայուն էներգաարդյունավետ նախագծերի իրականացմանը: Մասնավոր և պետական ոլորտների համատեղ ջանքերը կարող են փոփոխություն բերել էներգասպառման ոլորտում և նպաստել շրջակա միջավայրի պաշտպանությանը:

Ծրագրի իրականացմանն աջակցել են Եվրոպական Միությունը և Ավստրիայի Դաշնային ֆինանսների նախարարությունը: