enam

Էներգաարդյունավետ տեխնոլոգիաները նպաստում են կաթնամթերքի արտադրության կարողությունների բազմապատկմանը

Ներդրող
«Միլլկաթ» ՍՊԸ
Վայր
Երևան, Հայաստան
Ներդրում
Կաթնամթերքի արտադրման սարք
Investment Size
140,000 ԱՄՆ դոլար
Ֆինանսական արդյունքներ
Հետգնման ժամկետ՝ 8 տարի
Բնական գազի խնայողություն
տարեկան 378 ՄՎտժ
Էլեկտրաէներգիայի խնայողություն
տարեկան 118 ՄՎտժ
Ածխաթթու գազի արտանետման կրճատում
տարեկան 127 տոննա
Ազդեցություն
Գործառնական արդյունավետության բարձրացում, արտադրողականության աճ
Դոնոր կազմակերպություն
GCF, CIF

Նոր արտադրական սարքավորումների ներդրման շնորհիվ հայաստանյան կաթնամթերք արտադրող ընկերությունը բարձրացրել է իր գործառնական արդյունավետությունը, խթանել արտադրողականությունն ու դարձել էկոլոգիապես ավելի մաքուր:

2000թ.-ին հիմնադրված «Միլլկաթ» ՍՊԸ-ն շուկայում հայտնի է իր Էլնոր ապրանքանիշով որպես բազմատեսակ կաթնամթերք արտադրող ընկերություն:

Կարագ և սփրեդ արտադրող հին սարքավորման արտադրողականությունը` 1000 կգ/ժ, չէր բավարարում ընկերության արտադրական ծավալի ցանկալի մակարդակը: Ուստի, ընկերության ղեկավարությունը որոշում կայացրեց փոխարինել սարքավորումը նոր մոդելով` 2000 կգ/ժ, առավել մեծ արտադրողականություն ունենալու համար: Միաժամանակ, ի տարբերություն հին սարքավորման, որը ուներ պաստերիզացման առանձին բաժին, նոր սարքավորման համար այն չի պահանջվում, քանի որ արդեն ինտեգրված է համակարգի մեջ, ունի սպրեդի արտադրման շերտավոր սարք, որը շահագործվում է վերականգնվող ջերմությամբ և սպառում է 40%-ով պակաս սառցե ջուր և 50% պակաս գոլորշի:

Ընկերության համար GEFF թիմը անվճար հիմունքներով անցկացրեց տեխնիկական գնահատում, որի արդյունքում գործընկեր ֆինանսական կազմակերպությունը հաստատեց և ֆինանսավորեց հաճախորդի նախաձեռնությունը:

140,000 ԱՄՆ դոլարի ներդրումը` Molmash սարքը, ընկերությանը հնարավորություն կտա տարեկան 496 ՄՎտ էներգախնայողության արդյունքում խնայել 18,000 ԱՄՆ դոլար: Ավելին, ընկերության գործունեությունը կնպաստի տարեկան 127 տոննա CO2 արտանետումների նվազեցմանը:

«Էներգաարդյունավետության տեսանկյունից, ընտրված տեխնոլոգիան ոչ միայն արդյունավետ է, այլև` ավելի մաքուր և երկարակյաց, շահագործման ժամերը շատ են, իսկ պահպանման ծախսերը` քիչ», նշեց ընկերության տնօրեն, պրն. Սեդրակ Հակոբյանը:

Ծրագրի իրականացմանն աջակցել են Կանաչ Կլիմայի Հիմնադրամ (GCF) և Կլիմայի Ներդրումային Ֆոնդերը (CIF):