enam

Սնունդն ավելի թարմ՝ էներգաարդյունավետ սառնարաններում

Ներդրող
Լատտե ՍՊԸ
Վայր
Երևան, Հայաստան
Ներդրում
Սառնարանային պահարաններ և վաճառասեղաններ
Investment Size
50,000 ԱՄՆ դոլար
Ֆինանսական արդյունքներ
Հետգնման ժամկետ՝ 9 տարի
Էներգախնայողություն
Տարեկան 74 ՄՎտժ
Ածխաթթու գազի արտանետման կրճատում
Տարեկան 18 տոննա
Ազդեցություն
Սպասարկման ցածր ծախսատարություն, սպասարկման որակի բարձրացում
Դոնոր կազմակերպություն
GCF, CIF

«Լատտե» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2013թ. և ընդլայնել իր գործունեությունը մթերային խանութների ցանցի տեսքով Երևանում։

Աճող պահանջարկի շնորհիվ ցանցն ընդլայնվում է քաղաքամայր Երևանում. ընկերությունը նոր խանութ բացելու համար ձեռք է բերում նոր սարքավորումներ, ինչպիսիք են՝ հովացման համակարգերը, սառնարանային պահարաններն ու վաճառասեղանները:

Քանի որ խանութներում սպառվող էլեկտրաէներգիայի մեծ մասը ծախսվում էր սառնարանների շահագործման նպատակներով՝ անհրաժեշտ էր գնել էներգաարդյունավետ սարքավորումներ, որոնք ընկերության ինժեներները կարողացան գտնել Հայաստանում Կանաչ Տեխնոլոգիաների Ցանկ-ից՝ ՎԶԵԲ-ի բարձր արդյունավետության տեխնոլոգիաների առցանց կատալոգից: Սարքավորման ձեռքբերումը ֆինանսավորվեց լիզինգի միջոցով՝ GEFF-ի գործընկեր ֆինանսական հաստատության կողմից:

50,000 ԱՄՆ դոլարի այդ ներդրումը հանգեցրեց տարեկան մինչև 74 ՄՎտժ էներգիայի խնայողության և 18 տոննայով CO2-ի կրճատման:

«Սառցարաններում պահում ենք կաթնամթերք, միս, պանիր, քաղցրավենիք։ Այս ներդրումը մեզ համար կարևոր է, այն խնայում է ընկերության էներգետիկ ռեսուրսները, մթերքը մնում է թարմ և ավելի քիչ թափոններ են ձևավորվում»,- հաստատում է «Լատտե» ՍՊԸ խանութներից մեկի մենեջեր տիկին Անուշ Վարդանյանը։

Ծրագրի իրականացմանն աջակցել են Կանաչ Կլիմայի Հիմնադրամը (GCF) և Կլիմայի Ներդրումային Ֆոնդերը (CIF):