enam

Սառեցման կանաչ համակարգն օգնում է խնայել էներգիա և ջրային ռեսուրսներ

Ներդրող
«Թամարա Ֆրութ» ՍՊԸ
Վայր
Արագածոտնի մարզ, Հայաստան
Ներդրում
Կենտրոնացված առեցման համակարգ
Investment Size
39,300 ԱՄՆ դոլար
Ֆինանսական արդյունքներ
Հետգնման ժամկետ՝ 6 տարի
Էներգախնայողություն
տարեկան 84 ՄՎտժ
Ռեսուրսների խնայողություն
տարեկան 1,895 մ3 ջուր
Ածխաթթու գազի արտանետման կրճատում
տարեկան 37 տոննա
Ազդեցություն
Ծախսերի արդյունավետության բարձրացում
Դոնոր կազմակերպություն
GCF, CIF

Ռեսուրսների խնայողությանն ու բարձր էներգաարդյունավետությանը նպաստելուց բացի, կանաչ ներդրումները ապահովում են բարձր հուսալիություն

2002թ․ հիմնադրված «Թամարա Ֆրութ» ՍՊԸ-ն հանդիսանում է Հայաստանում հյութերի, կոմպոտների, խտանյութերի, ջեմերի արտադրության խոշորագույն ընկերություններից մեկը: Այն նաև հանրապետության առաջին ձեռնարկություններից է, որ սկսեց արտադրել խորը սառեցված մրգեր և բանջարեղեն, ինչպես նաև օրգանական սնունդ: Ներքին սպառումից բացի, ընկերության արտադրանքn արտահանվում է դեպի Ռուսաստան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, ԵՄ, Իսրայել և ԱՄԷ:

Սառնարանային համակարգի 17 տարի շահագործումից հետո, այն դարձել էր ոչ միայն անհուսալի այլև ծախսատար՝ առաջացնելով էներգիայի բարձր ծախսեր: Դա էր պատճառը, որ ընկերության ղեկավարությունը որոշեց ամոնիակի գազով գործող համակարգը փոխարինել ժամանակակից` ֆրեոն գազով աշխատող համակարգով: «Թամարա Ֆրութ» ՍՊԸ-ն Ֆինանսական լուծում գտնելու նպատակով դիմեց բանկին, նաև ստացավ GEFF-ի թիմի կողմից իրականացվող անվճար տեխնիկական գնահատման ծառայություն:

39,300 ԱՄՆ դոլարի ներդրումը` R404A սառնագենտով շահագործվող կենտրոնացված նոր սառնարանային համակարգը, ընկերությանը հնարավորություն կտա տարեկան խնայել 84ՄՎտժ էլեկտրաէներգիա և 1,895մ3 ջուր, արդյունքում տնտեսել 6,070 ԱՄՆ դոլար և նպաստել 37 տոննա CO2 արտանետումների նվազեցման: Բացի այդ հին սարքավորումը տարածքից հեռացնելուց հետո, տարածքը հնարավոր կլինի օգտագործել այլ նպատակների համար: Ֆրեոն գազով աշխատող սարքի տեղադրումից հետո, ամոնիակի գազով  սարքավորումը ապամոնտաժվելու ու հեռացվելու միջոցով` կբացառվի գազի արտահոսքը կամ հավանական վթարի դեպքում աշխատակիցների վնասվածքներ ստանալու ռիսկը:

«Մեր բիզնեսի համար էներգաարդյունավետ ներդրումներն ավելի շահավետ են, քան կարելի էր կարծել առաջին հայացքից, քանի որ խնայողություններից բացի, դրանք ունենում են նաև բազում կողմնակի դրական հետևանքներ», ասում է ընկերության տնօրեն պրն. Բորիս Հովհաննիսյանը:

Ծրագրի իրականացմանն աջակցել են Կանաչ Կլիմայի Հիմնադրամ (GCF) և Կլիմայի Ներդրումային Ֆոնդերը (CIF):