enam

Պահեստների «կանաչացում» էլեկտրական ամբարձիչներով և արևային ՖՎ համակարգով

Ներդրող
Դեկորա-Գրուպ ՍՊԸ
Վայր
Երևան, Հայաստան
Ներդրում
Էլեկտրական ամբարձիչներ
Investment Size
111,000 ԱՄՆ դոլար
Ֆինանսական արդյունքներ
Հետգնման ժամկետ՝ 3 տարի
Էներգախնայողություն
Տարեկան 515 ՄՎտժ
Ածխաթթու գազի արտանետման կրճատում
Տարեկան 121 տոննա
Ազդեցություն
Ծախսերի կրճատում, սպասարկման որակի բարելավում
Դոնոր կազմակերպություն
GCF, CIF

Դեկորա-Գրուպն արդեն 20 տարի ներգրավված է վերանորոգման և կահավորման իրերի վաճառքների ոլորտում։

Վերջին հինգ տարիներին ընկերությունն արագորեն ընդլայնվեց՝ բացելով նոր ցուցասրահներ, ընդլայնելով պահեստային տարածքները և ձեռք բերելով նոր սարքավորումներ: Միթե՞ լավագույն ժամանակը չէր դիզելայինից էլեկտրական ամբարձիչներին անցնելու:

Հին ամբարձիչները շատ արտանետումներ էին առաջացնում, վնասակար էին աշխատակիցների առողջության համար և ծախսատար էին: Դեկորա-Գրուպը ֆինանսավորման համար դիմեց GEFF-ի գործընկեր ֆինանսական հաստատությանը: Գնված էլեկտրական բեռնատարները ոչ միայն ավելի էներգաարդյունավետ են, այլև պակաս ծախսատար:

111,000 ԱՄՆ դոլարի ներդրումը հնարավորություն է ընձեռում տարեկան մինչև 515 ՄՎտժ էներգախնայողության և 121 տոննա CO2-ի կրճատման: Ոչ միայն խնայողություններն են արժևորում այս ներդրումը, այլև հարմարավետության մակարդակը: Դրանցից օգտվող աշխատակիցները բարձր են գնահատում դրանց շարժունակությունը, ֆունկցիոնալ հատկություններն ու զրոյական արտանետումներով աշխատանքը:

«Էլեկտրաէներգիայի սպառման տեսանկյունից պակաս ծախսատար նոր սերնդի էլեկտրական ամբարձիչներ ձեռք բերելու համար որոշվեց համագործակցել ՎԶԵԲ-ի GEFF ծրագրի հետ։ Այնուհետև տեղադրեցինք արևային ՖՎ համակարգ։ Այժմ մենք էլեկտրաէներգիա ենք արտադրում մեր սպառման համար։ Էլեկտրական ամբարձիչների և արևային ՖՎ համակարգի օգտագործումը դրականորեն են անդրադառնում աշխատակիցների ինքնազգացողության վրա և զգալիորեն կրճատում են ընկերության ծախսերը»,- ասում է կազմակերպության ֆինանսական տնօրեն պրն Գոռ Ներսիսյանը։

Ծրագրի իրականացմանն աջակցել են Կանաչ Կլիմայի Հիմնադրամը (GCF) և Կլիմայի Ներդրումային Ֆոնդերը (CIF):