enam

Էներգաարդյունավետության ընձեռած նոր հնարավորությունները

Ներդրող
«Մասիսի թռչնաբուծարան» ՍՊԸ
Վայր
Մասիս, Հայաստան
Ներդրում
Ձվի տարաների արտադրության հոսքագծի ձեռք բերում
Investment Size
172,000 ԱՄՆ դոլար
Ռեսուրսների խնայողություն
50%
Ազդեցություն
Արտադրողականության և արտադրության վստահելիության աճ
Դոնոր կազմակերպություն
EU4Energy, Ավստրիայի Դաշնային ֆինանսների նախարարություն

Էներգաարդյունավետ սարքավորումները հնարավորություն ընձեռեցին «Մասիսի թռչնաբուծական ֆաբրիկային» կրճատել էլեկտրաէներգիայի սպառման ծախսերը և բոլոր ջանքերը կենտրոնացնել բիզնեսի զարգացման վրա:

Թռչնաբուծարանը տեղակայված է երկրի կենտրոնական մարզերից մեկում և տեղական սարքավորումներով էր արտադրում ձվի տարաները: Արտադրական կարիքները բավարարելու նպատակով, հաճախ ընկերությունը Վրաստանից էր ներմուծում ձվի պատրաստի տարաները, ինչը ծախսատար էր և գործառնական տեսանկյունից բարդություններ առաջացնող:

Թռչնաբուծարանը որոշում կայացրեց ավելացնել արդյունավետությունը՝ կրճատել էներգասպառումը և ներդրում կատարել բարձր արտադրողականությամբ հոսքագծերի ձեռք բերման համար՝ կիրառելով ձվի տարաներ արտադրող էներգաարդյունավետ հոսքագիծ:

Տեղական ֆինանսական հաստատության թիմն իրականացրեց ներդրումային նախագծի վերլուծությունը, գնահատեց էներգախնայողության պոտենցիալ օգուտները և ֆինանսատեխնիկական պարամետրերը:

172,000 ԱՄՆ դոլար ներդրումը հնարավորություն տվեց ընկերությանը 50%-ով նվազեցնել էներգասպառումը:

Նոր սարքավորումը ոչ միայն թույլ տվեց գրանցել ածխաթթու գազի կրճատում, այլ նաև շոշափելի կերպով նպաստեց, որ բիզնեսն աճի:

«Առանց այս ներդրման, ընկերության համար դժվար կլիներ զարգացնել ու ունենալ կայուն բիզնես»,  իր խոսքում  նշում է տնօրեն՝ Աշոտ Մաթևոսյանը:

Ծրագրի իրականացմանն աջակցել են Եվրոպական Միությունը և Ավստրիայի Դաշնային ֆինանսների նախարարությունը: