enam

Վերականգնվող էներգիան ի սպաս բժշկական կենտրոնի հնարավորությունների ընդլայնման

Ներդրող
Ավանգարդ Մեդ ՍՊԸ
Վայր
Երևան, Հայաստան
Ներդրում
PV կայան
Investment Size
39,208 ԱՄՆ դոլար
Ֆինանսական արդյունքներ
Ետգնման ժամկետ՝ 8 տարի
Էներգախնայողություն
տարեկան 108 ՄՎտժ
Ածխաթթու գազի արտանետման կրճատում
26,2 տոննա/տարի
Ազդեցություն
Գործառնական ծախսերի նվազեցում
Դոնոր կազմակերպություն
GCF, CIF

Երկարաժամկետ շահութաբերություն, ինչպես նաև ածխաթթու գազի արտանետումների նվազեցում շինության տեղակայվածության ու պայմանների շնորհիվ

«Ավանգարդ Մեդ»-ը, հանդիսանալով հանրապետությունում առաջատար բժշկական ծառայություններ մատուցող կենտրոն, տեղադրելով 43 կՎտ դրվածքային հզորությամբ արևային ֆոտովոլտայիկ կայան, առկա հնարավորություններն օգտագործում է երկարաժամկետ օգուտներ ձևավորելու և մաքուր էներգիայի կիրառումը խթանելու նպատակով։

2012թ.-ին հայտնի պլաստիկ վիրաբույժ Գագիկ Ստամբոլցյանի կողմից հիմնադրված այս մասնավոր բժշկական հաստատությունը հայտնի է եվրոպական ստանդարտներին համապատասխանող տեխնոլոգիաների և սարքավորումների կիրառմամբ: Կենտրոնի տանիքին արևային PV համակարգի տեղադրումը համահունչ է ընկերության բիզնես ռազմավարությանը՝ լավագույնս օգտագործել ժամանակակից տեխնոլոգիաներն ու բիզնեսի ներուժը, ստեղծելով երկարաժամկետ արժեք և առողջապահության ոլորտում տարածելով նորարար տեխնոլոգիաների կիրառումը:

Ներդրման նախագիծը վերլուծվել է GEFF-ի թիմի կողմից՝ էլեկտրաէներգիայի տնտեսման հնարավորությունների, ֆինանսատեխնիկական պարամետրների և ռիսկերի բացահայտման նպատակով։

39,208 ԱՄՆ դոլարի լիզինգային ներդրումը ընկերությանը թույլ է տալիս կրճատել էներգիայի ծախսը տարեկան 60 ՄՎտժ-ով, որն հավասար է տարեկան 108 ՄՎտժ առաջնային էներգիայի խնայման։ Սա նշանակում է, որ ներդրումն 8 տարում ետ կգնվի էներգիայի խնայողության շնորհիվ և կշարունակի օգուտ բերել դեռ շատ երկար տարիներ։

Ներդրման շնորհիվ կանխվել է տարեկան 26,2 տոննա ածխաթթու գազի արտանետում՝ ընկերությանը թույլ տալով նպաստել կլիմայի վրա բացասական ազդեցության մեղմացմանը։

«Այս ներդրումով, Ավանգարդ Մեդ-ն իր փոքր ներդրումն է բերում մաքուր էներգիայի կիրառման խթանման հարցում: Հուսով ենք, որ այլ բժշկական հաստատություններ ևս կհետևեն մեր օրինակին՝ սեփական կարիքների բավարարման համար օգտագործել արևային էներգիան՝ ձևավորելով  երկարաժամկետ օգուտներ և պայքարելով գլոբալ տաքացման դեմ», մեկնաբանում է հաստատության հիմնադիր և տնօրեն բժիշկ Ստամբոլցյանը։

Ծրագրի իրականացմանն աջակցել են Կանաչ Կլիմայի Հիմնադրամը (GCF) և Կլիմայի Ներդրումային Ֆոնդերը (CIF):