enam

Փաթեթավորման բիզնեսն ավելի արդյունավետ՝ էներգախնայող սարքավորման շնորհիվ

Ներդրող
Կարտոն Տարա ՍՊԸ
Վայր
Երևան, Հայաստան
Ներդրում
Ստվարաթղթի արտադրման հոսքագիծ
Investment Size
490,000 ԱՄՆ դոլար
Ֆինանսական արդյունքներ
Ետգնման ժամկետ՝ 5 տարի
Էներգախնայողություն
տարեկան 3,480 ՄՎտժ
Բնական գազի խնայողություն
տարեկան 2,830 ՄՎտժ
Էլեկտրաէներգիայի խնայողություն
տարեկան 645 ՄՎտժ
Ածխաթթու գազի արտանետման կրճատում
տարեկան 851 տոննա
Ազդեցություն
Գործառնական ծախսերի նվազեցում
Դոնոր կազմակերպություն
GCF, CIF

Հնարավորությունների ընդլայնում էներգախնայողության միջոցով

2007թ․-ին հիմնադրված «Կարտոն-Տարա» ՍՊԸ-ն Հայաստանում թղթի արտադրությամբ զբաղվող առաջատար կազմակերպություններից է․ հիմնական արտադրատեսակներն են՝ ստվարաթուղթ, ստվարաթղթե արկղեր, ձվաբնիկ, տարատեսակ առաջնային և երկրորդային փաթեթավորում:

Ստվարաթղթի արտադրման սարքը հնացած էր և հաճախակի անսարքությունները հանգեցնում էին պատվերների ուշացման: Արտադրական գործընթացն արդիականացնելու և աճող պահանջարկը բավարարելու նպատակով, ղեկավարությունը որոշեց փոխարինել առկա հոսքագիծը նոր՝ 21%-ով բարձր էներգախնայողությամբ սարքավորումով: Ընկերության կանխատեսումներն են՝ բարձրացնել արտադրության ծավալները 25%-ով:

GEFF-ի թիմը վերլուծել է ծրագիրը՝ գնահատելով էներգիայի հնարավոր խնայողությունները, ֆինանսատեխնիկական պարամետրերը և ռիսկերը: 490,000 ԱՄՆ դոլարի ներդրումը թույլ է տալիս ընկերությանը տարեկան խնայել 108,591 ԱՄՆ դոլար, ինչը նշանակում է, որ ներդրումը մարվելու է 5 տարվա ընթացքում: Նոր սարքավորումը տարեկան 851 տոննայով կնվազեցնի CO2 արտանետումները, դրանով իսկ նպաստելով կլիմայի վրա արտադրական գործընթացի բացասական ազդեցության մեղմմանը:

«Կարտոն-Տարան ունի զարգացման մեծ ներուժ, քանի որ ունի հաճախորդների մեծ բազա և ձգտում է իր արտադրանքի համար առաջարկել որակյալ և մրցակցային գներ: Այս ներդրումով ցանկանում ենք լինել ավելի հասանելի և կայուն», նշեց ընկերության տնօրեն Խաչիկ Ավդալյանը:

Ծրագրին աջակցել են Կանաչ Կլիմայի Հիմնադրամը (GCF) և Կլիմայի Ներդրումային Ֆոնդերը (CIF):