enam

Վերամշակումն ավելի «կանաչ» է վերականգնվող էներգիայով

Ներդրող
Արթիկի ՓՀԿ ՍՊԸ
Վայր
Շիրակի մարզ, Հայաստան
Ներդրում
Արևային ֆոտովոլտային համակարգ
Investment Size
288,500 ԱՄՆ դոլար
Ֆինանսական արդյունքներ
Հետգնման ժամկետ՝ 6 տարի
Էներգախնայողություն
Տարեկան 701 ՄՎտժ
Ածխաթթու գազի արտանետման կրճատում
Տարեկան 173 տոննա
Ազդեցություն
Ծախսերի կրճատում, էներգաարդյունավետության բարձրացում
Դոնոր կազմակերպություն
GCF, CIF

«Արթիկի ՓՀԿ» ՍՊԸ-ն վերամշակման եզակի բիզնես է, որը հիմնադրվել է Հայաստանում 2008թ.: Ընկերության հիմնական գործառույթն է տեքստիլի վերամշակումը. արտասահմանյան խոշոր տեքստիլ արտադրողներից կտորի մնացորդներ ներմուծել և դրանք վերածել մանրաթելի, որը հետագայում կարող է օգտագործվել հենց այդպես կամ վերամշակված մանվածքի տեսքով:

Իր շահագործման երկարաժամկետ արդյունավետությանն ու կայունությանը նպաստելու և էկոլոգիապես ավելի «մաքուր» դառնալու նպատակով՝ ղեկավարությունը որոշեց օգտագործել իր տարածքի հնարավորությունները՝ արևային էներգիայի միջոցով սեփական էներգիայի աղբյուրը կառուցելու համար:

Հաշվի առնելով տարածաշրջանի կլիմայական խստությունը՝ չափազանց ցուրտ ձմեռներով և շոգ ամառներով, ընկերութունը ներդրեց 545,7 կՎտ հզորությամբ միաբյուրեղ վահանակներով կառուցված արևային ՖՎ կայան տանիքում, որը բարձր արդյունավետություն ունի: Ընկերությունը տեխնոլոգիան ընտրեց ՎԶԵԲ-ի Կանաչ տեխնոլոգիաների ցանկ առցանց կատալոգից՝ ապահովելով ամենահարմար պարամետրերը գտնվելու վայրին համապատասխան և ընկերության կարիքները բավարարող:

288,500 ԱՄՆ դոլարի ներդրումը ետ կգնվի վեց տարվա ընթացքում: Այն կնպաստի ծախսերի կայուն կրճատմանը և տարեկան 173 տոննա CO2 արտանետումների նվազմանը։

«Այսօր մենք շատ ուրախ ենք «սնուցել» մեր կանաչ գործառնությունները կանաչ էներգիայով, քանի որ մեր արտադրության 70%-ն այժմ իրականացվում է արևային էներգիայով: Մենք տարեկան արտադրում ենք մոտ 700 ՄՎտժ կանաչ էներգիա, Էժանացնելով մեր արտադրանքը՝ մենք ավելի մրցունակ ենք դառնում»։

Ծրագրի իրականացմանն աջակցել են Կանաչ Կլիմայի Հիմնադրամը (GCF) և Կլիմայի Ներդրումային Ֆոնդերը (CIF):