enam

Արևային էներգիան ի սպաս մարզային արտադրության ու ծառայությունների զարգացման

Ներդրող
«Միկինյան» ՍՊԸ
Վայր
Վանաձոր, Հայաստան
Ներդրում
Արևային ջրատաքացման համակարգ, ֆոտովոլտային կայան
Investment Size
25,000 ԱՄՆ դոլար
Ֆինանսական արդյունքներ
Հետգնման ժամկետ՝ 8 տարի
Էներգախնայողություն
տարեկան 38 ՄՎտժ
Էլեկտրաէներգիայի խնայողություն
տարեկան 34.2 ՄՎտժ
Ածխաթթու գազի արտանետման կրճատում
տարեկան 16 տոննա
Ազդեցություն
Էներգիայի սպառման և ծախսերի նվազեցում
Դոնոր կազմակերպություն
GCF, CIF

Հրուշակեղեն արտադրող ընկերությունը ընդլայնում է իր արտադրական ծավալները` շնորհիվ էներգաարդյունավետ ներդրումների

Հրուշակեղեն արտադրող «Միկինյան» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2014թ.-ին: 2016թ.-ին շուկայի աճող պահանջարկին ընդառաջ՝ ընկերությունը որոշեց ընդլայնել արտադրական ծավալները` ավելացնելով սպասարկման նոր կետ և տրամադրելով սննդի մատուցման ծառայություններ քաղաքի կենտրոնում գտնվող սրճարանում: Բիզնեսն ավելի անկախ և կայուն դարձնելու նպատակով՝ սեփականատերը որոշեց ներդնել արևային տեխնոլոգիաներ:

Տեխնոլոգիաներն ընտրվեցին Կանաչ տեխնոլոգիաների ցանկից, որից հետո փորձագիտական խումբը գնահատեց էներգախնայողության պոտենցիալ օգուտները և ֆինանսատեխնիկական պարամետրերը: ԱՄՆ 25,000 դոլար արժողությամբ արևային ջրատաքացման և 29,7կՎ թողունակությամբ էներգիայի արտադրման համակարգը, ընկերության տվեցին ծախսերի նվազեցման հնարավորություն։ Ներդրման հետգնումն իրականացվելու է 8 տարուց ավելի քիչ ժամկետում: Ի հավելում այլ օգուտների, ներդրումը թույլ է տալիս տարեկան բացառել 16 տոննա ածխաթթու գազի արտանետում։ Այսպիսով, ընկերությունը ոչ միայն օգտվում է էներգիայի ծախսերի նվազեցումից, այլև՝ նվազեցնում է մարդկային գործունեության բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա:

«Ներդրումը ստեղծում է ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ արժեք: Բիզնեսն առավել արդյունավետ դարձնելու նպատակով՝ մենք շարունակելու ենք նոր տեխնոլոգիաներում մեր ներդրումները», նշել է պրն. Գարեգին Միկինյանը

Կանաչ ներդրումների միջոցով, ՎԶԵԲ-ը նպաստում է մասնավոր սեկտորում էներգաարդյունավետ նախագծերի ֆինանսավորմանն ու կյանքի կոչմանը: Պետության, բիզնեսի և պարզապես քաղքացիների համատեղ ջանքերի շնորհիվ կարելի է հասնել էներգասպառման ծավալների կրճատման ու նպաստել շրջակա միջավայրի պաշտպանությանը:

Ծրագրի իրականացմանն աջակցել են Կանաչ Կլիմայի Հիմնադրամը (GCF) և Կլիմայի Ներդրումային Ֆոնդերը (CIF):